National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
26/09/2024
ՀՀ ԳԱԱ-ում գիտաժողովով նշվեց ՀՀ Քննչական կոմիտեի 10-ամյակը․ ստորագրվեցին համագործակցության հուշագրեր

Սույն թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «ՀՀ Քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողովը՝ նվիրված ՀՀ Քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյակին։

Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ գիտական, կրթական, ուժային կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ և ուսանողներ։ 

Շնորհավորելով ՀՀ Քննչական կոմիտեի հոբելյանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց․ «Ուրախ եմ, որ այս յուրահատուկ գիտաժողովն անցկացնելու հարթակ ընտրվել է Գիտությունների ազգային ակադեմիան։ Ինչպես տնտեսության, պաշտպանության և այլ ոլորտների, այդպես էլ արդարադատության հիմքում գիտությունն է։ Մենք միշտ պատրաստ ենք համագործակցության հանուն գիտահեն արդարադատության»։

 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ «Գիտությունների ազգային ակադեմիայի շենք մուտք գործելիս աննկարագրելի պատկառանք ես զգում։ Մեզ համար մեծ պատիվ է, որ Քննչական կոմիտեի 10-ամյակին նվիրված միջոցառման գիտական մասն այս դահլիճում ենք անցկացնում», - նշեց Արգիշտի Քյարամյանը։

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ասաց, որ մշտապես կարևորվել է համագործակցությունը Գիտությունների ազգային ակադեմիայի և ԲՈՒՀ-երի հետ։ «Իրավաբանական դարբնոցներից մեր շարքերը համարել են որակյալ կադրեր», - նշեց նա։

Գիտաժողովի շրջանակում ՀՀ Քննչական կոմիտեն երկկողմ համագործակցության հուշագրեր ստորագրեց Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, Արդարադատության ակադեմիայի, Պետական կառավարման ակադեմիայի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, «Ռուս-Հայկական» համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Հայաստանի Եվրոպական համալսարանի և Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի հետ։

Ըստ ՀՀ ԳԱԱ-ի հետ կնքված հուշագրի՝ ՀՀ Քննչական կոմիտեն և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը կհամագործակցեն իրավագիտության ամբիոնի ուսանողների գործնական հմտությունների զարգացման, ուսանողների կարիերայի արդյունավետ պլանավորման գործում, իսկ ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը կներգրավվի կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերապատրաստման դասընթացներին։

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ուսանողներ ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երից։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
26.09.2024թ.


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 157 543

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  14:12, 22/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am