|
|
|
|
|
News
23/09/2024
ՀՀ կառավարությանը ներկայացվել են բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության հրատապ խնդիրների վերաբերյալ առաջարկություններ
|
|
|
|
|
ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհուրդը ՀՀ կառավարությանը ներկայացրել է բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության հրատապ խնդիրների վերաբերյալ առաջարկություններ:
Օրենսդրական առաջարկությունների փաթեթը մշակել է աշխատանքային խումբը, որը ստեղծվել էր ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի որոշմամբ՝ սույն թվականի օգոստոսի 28-ի նիստի ժամանակ։
ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհրդի կողմից տրվել են հետևյալ առաջարկությունները․
- ՀՀ բուսական աշխարհի սեփական ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքը, այն է՝ գենետիկական ռեսուրսների պահպանման, կայուն օգտագործման և մատչելիության հետ կապված հարցերն անհրաժեշտ է կարգավորել ներազգային օրենսդրությամբ:
- Հարկ է հստակ տարանջատել ինչպես գենետիկական ռեսուրսների սեփականության և փաստացի տիրապետման ռեժիմները, այնպես էլ սեփականության կամ փաստացի տիրապետման իրավունքների սուբյեկտ-ները։
- Գենետիկական ռեսուրսների մատչելիությունը, տարբեր պետությունների հետ դրանց փոխանցման պարագայում հետագծելիության կառավարումը, դրանց օգտագործումից ստացված օգուտների արդար և հավասար հիմունքներով համատեղ օգտագործումը պետք է իրականացվի համաձայն ներպետական օրենսդրության, կառավարելի ռիսկերով և առաջնորդվելով երկրի ազգային շահով։
- Գենետիկական ռեսուրսների հավաքն անկախ նպատակից՝ առևտրային, գիտահետազոտական և այլն, չպետք է վտանգի բնական բուսական համակեցությունների ամբողջականությունը:
- Հավաքող կողմը պետք է ունենա գրավոր համաձայնություն, որը կսահմանի տվյալ գենետիկական ռեսուրսների ծագման երկրի գործադիր մարմնի նախապես հիմնավորված համաձայնությունը, գենետիկական ռեսուրսների հավաքման տարածքը, հավաքելու արդյունքում ակնկալվող օգուտների ձևերը և չափերը, տվյալ գենետիկական ռեսուրսների հավաքի ժամկետները, նպատակները:
- Հավաքող կողմը պետք է ունենա գրավոր համաձայնություն, թե ինչ պայմաններով կարող է ձեռք բերված գենետիկական նյութը տարհանել կամ փոխանցել այլ կողմի:
- Նախապես կնքված պայմանագրի և նախատեսված պայմանների չկատարման կամ խախտման դեպքերում կիրառել տուգանքներ, դիտարկել պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման և այլ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություններ, մշակել պայմանագրից ծագած վեճերի արդյունավետ լուծման մեխանիզմներ:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին 23․09․2024թ․
|
|
|
|
|
Notices
Publications in Press
07/11/2024
1lurer.am |
01/11/2024
hesc.am |
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
This site has been visited 7 157 543
times since 01.01.2005
|
|