National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Sos Agaian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
20/09/2024
Ինչպես կանխել վիրուսային հիվանդությունների աճը Հայաստանում․ քննարկում են մասնագետները

Հայաստանում աճել է վիրուսային հիվանդությունների հաճախականությունը, ինչն առաջացրել է անհանգստություն հասարակության շրջանում։ Արդյո՞ք մեզ սպասվում է նոր համավարակ, ինչպե՞ս կանխել վտանգները և ի՞նչ գիտական ենթակառուցվածքներ և հետազոտություններ են անհրաժեշտ։ Այս հարցերը քննարկվեցին սույն թվականի սեպտեմբերի 16-ին՝ ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստի ժամանակ։

Նիստը վարեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։ «Մեզ անհրաժեշտ է ստեղծել հստակ ռազմավարություն՝ կանխելու վիրուսային հիվանդությունների աճը Հայաստանում։ Կան նաև բակտերիալ հիվանդություններ։ Այսօրվա մեր նիստի նպատակն է մշակել կառուցողական և իրատեսական առաջարկություններ այդ ռազմավարությունն ունենալու համար», - ասաց Ռուբեն Հարությունյանը։

Նա նշեց, որ Հայաստանն ունի գիտական ներուժ այդ ոլորտում հետազոտություններ իրականացնելու համար։ Օրինակ, 2020 թվականին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ստեղծվեց COVID-19-ի 100․000-ից ավելի թեստ։ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում 13․000 տարբեր մանրէներ են ուսումնասիրվում և սեքվենավորվում։

Նիստի ժամանակ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայի վարիչ Հովակիմ Զաքարյանը հանդես եկավ Կապիկի ծաղիկի և Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսների կենսաբանական յուրահատկությունների, ներկայում իրականացվող հակավիրուսային և պատվաստանյութային հետազոտությունների ընթացքի, ինչպես նաև Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնելու համար անհրաժեշտ նախադրյալների առկայության և դրանց կարևորության մասին զեկուցմամբ։ «Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսը ՌՆԹ գենոմով վիրուս է։ Հայաստանում նոր է հանդիպում, բայց այն հին վիրուս է, որի մասին գիտենք տասնամյակներ շարունակ։ Հիմնականում թռչունների, նաև մոծակների միջոցով փոխանցվում է մարդկանց, նաև որոշ կաթնասունների։ Մարդուց մարդ օդակաթիլային եղանակով փոխանցման դեպքեր հայտնի չեն, բայց կան այլ տիպի փոխանցման ձևեր, օրինակ՝ օրգանների փոխպատվաստման կամ արյան փոխներարկման դեպքում։ Մահացության աստիճանը հիմնականում տատանվում է 2-3 տոկոսի սահմաններում։ Վարակված մարդկանց 80 տոկոսի շրջանում ախտանշաններ չեն դրսևորվում, իսկ եթե անգամ դրսևորվում են, ծանր չեն։ Չնչին տոկոսի դեպքում է, որ կարող են բարդացումներ լինել», - ներկայացրեց Հովակիմ Զաքարյանը։


Անդրադառնելով Կապիկի ծաղիկի վիրուսին, որը սկսել է «ճամփորդել», նա ասաց․ «Սա ԴՆԹ գենոմ ունեցող վիրուս է։ Բարեբախտաբար, Հայաստանում այն չի գրանցվել, հիմնականում հանդիպում է Աֆրիկայում, հայտնի Բնական ծաղիկի հետ նույն ընտանիքի վիրուսներից է։ Բնական ռեզերվուարը որոշ կրծողների տեսակներ են և կապիկները։ Վերջին 30-40 տարվա ընթացքում մարդկանց փոխանցման դեպքերը որոշ պարբերականությամբ գրանցվում են հիմնականում Աֆրիկայում։ Անհանգստությունն այստեղ սկսեց կտրուկ աճել վերջին 2 տարվա ընթացքում, երբ դեպքերի քանակն Աֆրիկայում կտրուկ աճեց՝ անցնելով 18․000-ը։ Սա շատ մեծ թիվ է։ Իսկ մահացության թիվն անցավ 900-ը, և գրանցվեցին առաջին դեպքերն Աֆրիկայից դուրս։ Կապիկի ծաղկի վիրուսը փոխանցվում է մարդուց մարդ, ծանր վիրուս է, կարող է օդակաթիլային եղանակով էլ փոխանցվել, բայց հիմնականում կոնտակտի միջոցով է փոխանցվում։ Մահացության աստիճանն այստեղ հասնում է 5 տոկոսի։ Երկու վիրուսի դեպքում էլ չկա հակավիրուսային դեղամիջոց»։ 

Հովակիմ Զաքարյանը նշեց, որ, ըստ վերջին 50 տարվա համաճարակների, համավարակների պատկերի, հստակ է, որ որևէ նոր վիրուս չի առաջանում։ Այս վիրուսային ընտանիքները հայտնի են, պարզապես փոխվում են փոխանցման և տարածման եղանակները։ Կարևոր է հետազոտել այդ վիրուսները խաղաղ ժամանակաշրջանում, երբ չկան անցումները։ Իսկ հետազոտելու համար անհրաժեշտ են գիտական ենթակառուցվածքներ և մասնագետներ, որպեսզի երկիրը պատրաստ լինի նոր համաճարակների և համավարակների։

Հովակիմ Զաքարյանը ներկայացրեց օրինակներ, երբ Հայաստանում իրականացվել են խոստումնալից աշխատանքներ, սակայն ենթակառուցվածք չունենալու պատճառով հետազոտությունների մի մասն իրականացվել է արտերկրում և կիսվել է մտավոր սեփականության իրավունքը։ Ըստ գիտնականի՝ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել հետազոտական լաբորատորիաներ, կենդանանոցներ, վիրուսների բանկ և հաշվողական նոր ռեսուրսներ։ 

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բջջաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ Զավեն Կարալյանը նշեց, որ հին հայտնի վիրուսների բռնկումները պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և արդյունաբերության զարգացմամբ։ «Հայտնի վիրուսները, որոնք վաղուց մարդու հետ առնչություն չունեին, գտնում են նոր տերերին և, բնականաբար, բազմանում։ Կանգնեցնել այդ վարակները Հայաստանի սահմանների վրա չի ստացվի, կլիմայի փոփոխությունը դադարեցնել դարձյալ չենք կարող։ Եկեք հասկանանք՝ ինչ կարող ենք մենք անել, որպեսզի մեղմացնենք այդ վիրուսների ներթափանցումը։ Մենք կարող ենք պատրաստել լավ կադրեր, որոնք կաշխատեն մոլեկուլային կենսաբանության, մոլեկուլային վիրուսաբանության մեթոդներով։ Կարող ենք աշխատել նաև այլ մասնագետների հետ առաջնային սքրինինգ անելու համար։ Պետք է առանձին զարգացնել գիտական ուղղությունը Հայաստանում, և դա լոկոմոտիվի նման իր հետևից կշարժի մնացած ուղղությունները», - ասաց Զավեն Կարալյանը։ 

Նիստի ժամանակ ելույթներով և առաջարկություններով հանդես եկան առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ։ Որոշվեց մշակել առաջարկությունների փաթեթ վիրուսային նոր համաճարակներին և համավարակներին պատրաստ լինելու համար անհրաժեշտ գիտահետազոտական ենթակառուցվածքների, հետազոտությունների և համագործակցությունների կազմակերպման և իրականացման համար։ Առաջարկությունների փաթեթը կներկայացվի պատկան մարմիններին։

Նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն», «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի տնօրենի գիտական գծով տեղակալ Գայանե Մելիք-Անդրեասյանը, նույն մասնաճյուղի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ Շուշան Սարգսյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, նույն համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանը և Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ Կոնստանտին Մանուկյանը, գիտաշխատողներ։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20․09․2024թ․


Notices








From March 30 to April 2, 2025, the Institute of Molecular Biology of the National Academy of Sciences of RA and McMaster University (Canada) are holding an Advanced Research Workshop under the auspices of NATO (North Atlantic Treaty Organization) entitled "Low dose radiation risks: present research and future perspectives" (the Round Hall of NAS OF RA, Marshal Baghramyan Ave., 24)

On April 15, 2025, COST (European Cooperation in Science and Technology) Infoday will be organized in Yerevan

On April 29, 2025, the NAS RA, the Ministry of Education, Science, Culture and Sports of RA, the International Scientific and Educational Center of NAS RA, the Institute of Language after H. Acharian of NAS RA and the Institute of Literature after M. Abeghyan of NAS RA will organize a Pan-Armenian scientific conference on the topic "Armenian language and Armenian Literature: development trends, opportunities for popularization and their reflection in the educational process"

On May 5-8, 2025, the Scientific Center of Zoology and Hydroecology of the National Academy of Sciences of RA and the Yerevan State University are jointly organizing an International conference "Biodiversity, Conservation and Climate Change" (Yerevan, NAS RA main building)

On 5-9 May, 2025, Byurakan Astrophysical Observatory after V.Ambartsumian of NAS RA organizes 17th Armenian-Georgian Astronomical Colloquium in Byurakan

On 16-21 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "IV International Scientific School for Radiation Physics and Related Applications named after Academician Alpic Mkrtchyan", in Yerevan

On 23-25 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "International scientific school-conference 4 on acoustophysics after academician A.R. Mkrtchyan", in Yerevan and Sevan. For more information see: https://school.iapp.am/

On 8-11 September, 2025, the Institute for Physical Research of NAS RA is holding the XIII International Conference on Magnetic and Superconducting Materials (MSM25) in Yerevan, Armenia

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
This site has been visited
7 282 154

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  10:53, 31/03/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am