National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
09/07/2024
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Չինաստանի Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանը խորացնում են համագործակցությունը

Սույն թվականի հուլիսի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ համալսարանի նախագահ, պրոֆեսոր Շինչանգ Հանի գլխավորությամբ։ 

Ողջունելով հյուրերին և հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց․ «Ձեր այցը մեծ հնարավորություն է քննարկելու մեր երկրների գիտակրթական համագործակցության նոր ոլորտները»։ 

Ակադեմիկոս Սաղյանն անդրադարձավ 2020 թվականին՝ Covid-19 համավարակի ժամանակ, Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի միջև համագործակցությանը։ «Մեր գործընկերները մասնագիտական աջակցություն ցուցաբերեցին վարակումը բացահայտող PCR (ՊՇՌ) թեստերի  արտադրության կազմակերպման գործում։ Իսկ 2023 

թվականին Չինաստանի և Հայաստանի գիտությունների ակադեմիաների միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։ Կա մեծ ներուժ ընդլայնելու այս համագործակցությունը, մասնավորապես՝ գենետիկական հիվանդությունների վաղ ախտորոշման և կանխարգելման համար գենետիկական ախտորոշիչ և սքրինինգային թեստերի, ինչպես նաև հիվանդությունների բուժման բջջային և գենային թերապիայի մոտեցումների մշակման գործում», - ասաց Աշոտ Սաղյանը: 

Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Շինչանգ Հանը ներկայացրեց համալսարանի գործունեությունը։ Նա կարևորեց հայկական կողմի հետ համագործակցությունը և դրա զարգացումը։ 

Պատվիրակության կազմում էր համալսարանի Կենսաբժշկության քոլեջի Սուջոու Բիոբեյ կենսատեխնոլոգիական տեխնոպարկի ռեզիդենտ, «RocRock Biotechnology» ընկերության հիմնադիր֊ տնօրեն, պրոֆեսոր Շուշան Յինը, ով ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից ՊՇՌ թեստերի արտադրության տեղայնացման ընթացքում տրամադրել է մասնագիտական, տեխնիկական և լոգիստիկ օժանդակություն։ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը պրոֆեսոր Շուշան Յինին իր ներդրման համար շնորհեց ՀՀ ԳԱԱ հոբելյանական մեդալ։ 

Պրոֆեսոր Յինը հանդես եկավ «Ախտորոշում և բուժում. աշխարհի համավարակից մինչև բջջի համավարակ» թեմայով դասախոսությամբ։ Նա ներկայացրեց Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի հետազոտությունները և մշակումները՝ կապված  նորագույն կենսատեխնոլոգիական մոտեցումների կիրառման հետ համավարակների կանխման և քաղցկեղների բուժման համար։ «Մենք խոսում ենք գենետիկորեն մոդիֆիկացված իմունային բջիջների մասին, որոնք թույլ են տալիս հասնել շատ բարձր արդյունավետության տարբեր քաղցկեղների բուժման ժամանակ», - ասաց Շուշան Յինը։

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշեց, որ Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի հետ համագործակցությունը շարունակվելու է՝ ընդգրկելով քաղցկեղների և գենետիկ հիվանդությունների մոլեկուլային ախտորոշման և բուժման մեթոդների մշակման ոլորտները։  «Մեր նպատակն է Հայաստանում ակտիվացնել այս ոլորտների հիմնարար և կիրառական հետազոտությունները՝ տեղայնացնելով այն գիտելիքն ու փորձը, որն ունեն Չինաստանի գործընկերներն այդ ոլորտներում», - նշեց Արսեն Առաքելյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
09.07.2024թ․


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 157 908

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  14:12, 22/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am