National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
04/07/2024
ՀՀ ԳԱԱ-ն կհյուրընկալի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի պատվիրակությանը

Սույն թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կհյուրընկալի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում են Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի նախագահ, համալսարանի կենսաբժշկության քոլեջի պրոֆեսոր Շինչանգ Հանը, Կենսաբժշկության քոլեջի տնօրեն, առաջատար գիտաշխատող պրոֆեսոր Յաջոու Ցույը, Կենսաբժշկության քոլեջի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Յան Ժաոն, Կենսաբժշկության քոլեջի Սուջոու Բիոբեյ կենսատեխնոլոգիական տեխնոպարկի ռեզիդենտ, պրոֆեսոր Շուշան Յինը։

ՀՀ ԳԱԱ-ում պրոֆեսոր Շուշան Յինը հանդես կգա «Ախտորոշում և բուժում. աշխարհի համավարակից մինչև բջջի համավարակ» (Diagnostics and Treatment: From World Pandemic to Cell Pandemic) թեմայով դասախոսությամբ։

Պրոֆեսոր Շուշան Յինն աջակցություն է ցուցաբերել 2020 թվականին նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Հայաստանի առջև ծառացած մարտահրավերի պայմաններում՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից կորոնավիրուսի ախտորոշիչ ՊՇՌ թեստերի արտադրության տեղայնացման և կազմակերպման գործում՝ տրամադրելով տեխնիկական, լոգիստիկ և մասնագիտական օժանդակություն։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի պատվիրակությունը Հայաստանում է գտնվելու սույն թվականի հուլիսի 6-10-ը՝ գիտահետազոտական և գիտակրթական համագործակցությունը կենսաբժշկության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ գենետիկական հիվանդությունների վաղ ախտորոշման, կանխարգելման և բուժման բջջային ու գենային թերապիայի մոտեցումների մշակումը հայ գիտնականների հետ քննարկելու նպատակով։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
04.07.2024թ․


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 196

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am