National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
28/06/2024
Ուսուցիչները ծանոթացան ժամանակակից ֆիզիկայի զարգացման միտումներին

ՀՀ մի շարք ավագ դպրոցների ֆիզիկայի ուսուցիչներ նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերեցին «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» գիտաժողովի ընթացքում։ Գիտաժողովի աշխատանքներն ընթացան հունիսի 18-21-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, Հայկական ատոմային էլեկտրակայանում, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում։ 

Հայաստանի և արտերկրի գիտական և կրթական հաստատությունների գիտնականները հանդես եկան զեկուցումներով՝ նվիրված ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումներին, ժամանակակից աստղաֆիզիկային, քվանտային ֆիզիկային, ակուստաֆիզիկային, ատոմային և միջուկային ֆիզիկային։ Ուսուցիչները ստացան վկայագրեր։

Գիտաժողովի աշխատանքները հանրագումարող նիստում ընդունվեց ՀՀ ԳԱԱ նախագահությանը հասցեագրված առաջարկությունների փաթեթ։

Գիտաժողովն անցկացվեց «Գիտությունը՝ հանրակրթությանը»  ծրագրի շրջանակում։ Նպատակն էր խթանել Հայաստանում գիտության և կրթության կապի ամրապնդումը։

Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ   Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը։  

«Գիտությունը՝ հանրակրթությանը»  ծրագրին աջակցում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28․06․2024թ․


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 158 195

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  14:12, 22/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am