ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Սոս Աղայան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
28/06/2024
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Հայաստան-Չինաստան մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի հունիսի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Հայաստան-Չինաստան մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությամբ։ Գիտաժողովին մասնակցեցին պետական, դիվանագիտական, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ։

«Մշակութային երկխոսությունը քաղաքական, տնտեսական երկխոսության նախադուռն է, և այն կարևոր դեր կունենա, որպեսզի մեր երկու ժողովուրդների միջև ստեղծվեն ավելի կայուն տնտեսական, քաղաքական հարաբերություններ», - ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։  

Նա նշեց, որ  հայ և չին ժողովուրդների միջև հարաբերությունները սկսվել են մեր թվարկության 2-րդ դարից։ «Դրանք եղել են առևտրական հարաբերություններ, զբաղվել են մետաքսի առևտրով, իսկ միջպետական հարաբերությունները սկսվել են 1992 թվականին։ Այսօր Չինաստանի արտաքին քաղաքականությունը խաղաղասիրական է և միտված է դեպի ժողովուրդների մերձեցում։ Մեր ժողովրդի, երկրի կարևոր խնդիրն է ակտիվացնել մեր հարաբերությունները Չինաստանի հետ, ամրապնդել և զարգացնել քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները։ Կարծում եմ՝ այս գիտաժողովը կունենա շարունակություն և կնպաստի մեր երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը։ «Ուրախ եմ այս գիտաժողովի շրջանակում ներկա գտնվել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում։ Հայաստանն ու Չինաստանն աշխարհի հնագույն քաղաքակրթություն ունեցող երկրներից են։ Ավելի քան 2000 տարի առաջ Մետաքսի ճանապարհը խթանեց հայ-չինական կապերի զարգացումը։ Հայ-չինական բարեկամությունը գալիս է դարերի խորքից, ջրի նման հավերժ է և այսօր էլ շարունակում է շատ ակտիվորեն զարգանալ։ 2013 թվականին Չինաստանի նախագահը հանդես եկավ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությամբ և այսպիսով կյանքի կոչեց Մետաքսի մեծ ճանապարհի ոգին, մեր օրերում խթանեց այս նախաձեռնությանը մասնակցող երկրների միջև 

համագործակցությունը՝ ներդնելով այդ գործում չինական իմաստություն։ Հայաստանն այն երկրներից է, որն առաջին իսկ օրերից պատրաստակամություն է հայտնել աջակցել նախաձեռնության զարգացմանը, և կողմերը ծավալել են փոխշահավետ համագործակցություն։ Դա լուրջ արդյունքներ է գրանցել հատկապես կրթության ոլորտում՝ ամուր հիմքեր գցելով հայ-չինական ավանդական բարեկամության և տարատեսակ ոլորտներում առկա համագործակցության հետագա զարգացման համար», - ասաց դեսպան Ֆան Յունը։ Նա նշեց, որ Հայաստանում չինարենի դասավանդումը նոր թափ է առնում, և չինարենն ուսումնասիրելու համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել հայ երիտասարդների համար։  

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանը նշեց՝ գիտաժողովը մեծապես պետք է նպաստի Հայաստան-Չինաստան մշակութային երկխոսության տարբեր հիմնահարցերի քննարկմանը։ «Արևելագիտության ինստիտուտը մեծ աշխատանք է իրականացնում գիտական դիվանագիտության ուղղությամբ, և պատահական չէ, որ մշակութային դիվանագիտությունը գիտական դիվանագիտության կարևոր ուղղություններից է, որը միտված է տարբեր երկրների հասարակությունների ընկալմանը և նրանց միջև փոխգործակցության մշակմանը», - ասաց Լիլիթ Հարությունյանը։

«Ուրախ եմ այցելել աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը և մասնակցել այս գիտաժողովին։ Մեր ավանդական բարեկամությունը գալիս է դարերի խորքից և հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո՝ վերջին 32 տարվա ընթացքում, մենք դարձել ենք փոխվստահություն ներշնչող լավ ընկերներ և անկեղծ համագործակցություն իրականացնող լավ գործընկերներ», - ասաց Չինաստանի Կրթության նախարարության Լեզվի կրթության և համագործակցության կենտրոնի կուսկոմի քարտուղարի տեղակալ Յու Թիենցին։ Նա նշեց, որ Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը չինարեն լեզվի նկատմամբ։ «Լեզուն մարդկային քաղաքակրթության կրողն է և ցանկացած երկիր ճանաչելու լավագույն բանալին։ Վերջերս հիմնադրվել է չինարեն դասավանդող ուսուցիչների միություն, որը մեծ ներդրում է ունենալու համագործակցության գործում», - հավելեց Յու Թիենցին։

ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հյուսիս-արևելյան Ասիայի բաժնի պետ Սարգիս Շիրխանյանը նշեց՝ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների, դրանց պատմության, ընդհանուր ձեռքբերումների, մարտահրավերների հաղթահարման շուրջ վերլուծությունները շատ կարևոր են դիվանագետների համար։ «Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է», - շեշտեց Սարգիս Շիրխանյանը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին Չինաստանում Հայաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը և Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը: 

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկուցումներ՝ նվիրված ՀՀ ԲՈՒՀ-երում չինարենի և Չինաստանի մշակույթի հետազոտություններին, Հայաստանի դպրոցներում չինարենի դասավանդմանը, Հայաստան-Չինաստան մշակութային ծրագրերի փոխանակման նշանակությանը տնտեսական համագործակցության համատեքստում, հայ-չինական հարաբերություններում գիտական դիվանագիտության դերին, հանրային դիվանագիտության մեջ լեզվի նշանակությանը, ինչպես նաև հայ-չինական բարեկամության դպրոցի դերին։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28․06․2024թ․ 


Ազդեր








Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ՄքՄասթեր համալսարանը (Կանադա) ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն) հովանու ներքո անց են կացնում «Ցածր դոզայով ճառագայթահարման ռիսկերը. ընթացիկ հետազոտություններ և ապագա հեռանկարներ» խորագրով առաջադեմ հետազոտությունների աշխատաժողով (ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճ, Մարշալ Բաղրամյան պող., 24)

2025թ. ապրիլի 15-ին Երևանում կանցկացվի Տեղեկատվական օր՝ նվիրված Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST) ծրագրին

Ս․թ․ ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը, ՀՐ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումը ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողով

Ս.թ. մայիսի 5-8-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» խորագրով միջազգային գիտաժողով (ք.Երևան, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք)

2025թ. մայիսի 5-9 ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում անց է կացնում 17-րդ հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումը

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

2025թ. hունիսի 23-25-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է «Ակադեմիկոս Ա.Ռ.Մկրտչյանի անվան ակուստաֆիզիկայի 4-րդ միջազգային գիտական դպրոց-գիտաժողովը» Երևան և Սևան քաղաքներում: Մանրամասները՝ https://school.iapp.am/

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
Կայքը հաճախել են
7 282 234

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  14:34, 31/03/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: