National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
21/06/2024
ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհուրդը պետական կառույցներին է ներկայացրել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ առաջարկություններ

ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհուրդը, հիմնվելով սույն թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած նիստի արդյունքների վրա, պետական ոլորտային կառույցներին է ներկայացրել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ։

Այն ուղարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին։

ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհրդի կողմից տվել են հետևյալ առաջարկությունները․

  1. Սահմանափակել ջրառը Սևանա լճից՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված քանակով։ Արագացնել ջրամբարների կառուցումը՝ ջրառը կարգավորելու համար։
  2. Միջոցներ ձեռնարկել ոռոգման ջրի կորուստը կրճատելու համար։
  3. Կրճատել կամ կանխել ջրահավաք ավազանի բնակավայրերի կոմունալ-կենցաղային արտանետումների միջոցով կենսածին նյութերի ներթափանցումը լիճ, որը հնարավոր է իրականացնել կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցմամբ և շահագործմամբ՝ առնվազն խոշոր բնակավայրերում։
  4. Սահմանափակել հանգստյան գոտիներից կենսածին նյութերի ներթափանցումը լիճ՝ խիստ հսկողություն սահմանելով վերոնշյալ աղբյուրներից արտանետումների նկատմամբ։
  5. Աստիճանաբար նվազեցնել հատակային նստվածքներից կենսածին նյութերի ջրային միջավայր անցումը՝ ապահովելով ջրի մակարդակի կայուն բարձրացում և հիպոլիմնիոնային պաշտպանիչ շերտի վերականգնում։
  6. Աջակցել ՀԷԿ-երի ուսումնասիրություններին․ փոքր ՀԷԿ-երը, համարվելով էկոլոգիապես մաքուր, կարող են տեղային մակարդակով վնաս հասցնել։ Կառուցված լինելով ձկների ձվադրավայր հանդիսացող գետի վրա՝ փոքր ՀԷԿ-ը նպաստում է այդ շրջանում ջրի ջերմաստիճանի բարձրացմանը, հոսքի արագացմանը, ինչը խաթարում է և՛ ձվադրման գործընթացը, և՛ ձկների կերային բազան։
  7. Կանխել կամ նվազեցնել ներլճային կենսաբանական գործընթացները, մասնավորապես՝ սննդային շղթայի խախտմամբ պայմանավորված աղտոտումները՝ վերականգնելով խեցգետնային և ձկնային պաշարները։
  8. Արգելել օտար ձկնատեսակների բուծումը Սևանա լճի ավազանում։
  9. Խստացնել որսի թույլտվության պայմանները, քանի որ ոչ կանոնավոր որսի պատճառով արդյունագործական նշանակության սիգը և հատկապես խեցգետինը պակասել են։
  10. Կազմել Սևանա լճի հետագա զարգացման ռազմավարություն, որում պետք է գիտականորեն հիմնավորված լինի տարբեր ուղղությունների հարաբերակցությունը՝ Սևանա լիճը որպես յուրօրինակ քաղցրահամ ջրի աղբյուր, ռեկրեացիոն գոտի և ձկնարդյունաբերության վայր։


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21․06․2024թ․


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 171

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am