Սույն թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ) ՀՀ ԳԱԱ-ն կհյուրընկալի Արցախից բռնագաղթած դպրոցականների և ուսուցիչների։ «Նախանյուտոնյան ֆիզիկա» զեկուցմամբ հանդես կգա ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը։
«Կոմիտասի գործունեության պատմական նշանակությունը» զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը։ Համերգային ծրագրով հանդես կգա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը կներկայացնի Արցախի բարբառի նրբերանգները և ստեղծագործություններ։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
30․04․2024թ․