National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
26/04/2024
ՀՀ ԳԱԱ-ի և Աթենքի Ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Սույն թվականի ապրիլի 25-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Աթենքի Ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Ստամատիոս Կրիմիզիսը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հունաստանի նախկին նախագահ, Աթենքի Ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Պրոկոպիոս Պավլոպուլոսը, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ Միխաիլ Ստաթոպուլոսը և Աթենքի Ակադեմիայի գլխավոր քարտուղար Խրիստոս Զերեֆոսը։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել համատեղ գիտահետազոտական ծրագրեր, կազմակերպել գիտաժողովներ, կոնգրեսներ, աշխատաժողովներ, ամառային դպրոցներ, նաև համատեղ իրականացնել գիտնականների փոխանակման ծրագրեր և գիտական նյութերի հրապարակումներ։ Նախատեսվում է նաև համատեղ միջոցառումների իրականացում՝ ուղղված գիտության դերի մասին հասարակական կարծիքի ամրապնդմանը։

Համագործակցությունը կներառի մի շարք ոլորտներ՝ մաթեմատիկա, ինֆորմատիկա և ճարտարագիտություն, մեխանիկա, նոր նյութեր և առաջադեմ տեխնոլոգիաներ, կյանքի որակ, կենսաբժշկություն և կենսատեխնոլոգիա, կենսաբազմազանություն, կենսառեսուրսներ և էկոլոգիա, կլիմայի փոփոխություն,  բնական և տեխնածին աղետներ, աստղագիտություն, տիեզերական հետազոտություն և տեխնոլոգիա, պատմամշակութային ժառանգություն և ազգային ինքնություն, մարդ և հասարակություն։

«Այս փոխգործակցությունը կամրապնդի և կզարգացնի հարաբերությունները երկու ակադեմիաների միջև՝ նպաստելով Էլլենական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարեկամության ամրապնդմանը և բարգավաճմանը», - նշվեց միջոցառման ժամանակ։

Հունաստան այցի ժամանակ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ապրիլի 24-ին մասնակցեց հայ համայնքի հետ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:



ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
26․04․2024թ․


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 098

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am