ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Սոս Աղայան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
19/04/2024
«Այս հարկադրանքի մեջ չկա ո՛չ իրավական հիմք, ո՛չ էլ գիտական»․ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյան

Սույն թվականի ապրիլի 3-ին կայացած ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում քննարկվեց ՀՀ պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցը։ Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների և կենտրոնների տնօրեններ և գիտաշխատողներ։

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով նախատեսվում է ստեղծել 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական, որոնցում միավորվելու են ԲՈՒՀ-երն ու գիտահետազոտական ինստիտուտները և կենտրոնները։

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանն իր ելույթում ասաց. «Այն կարծիքը, թե ակադեմիան ավտորիտար հաստատություն է՝ ժառանգված սովետական կարգերից՝ արմատապես սխալ է: Այսպես կարող է խոսել նա, ով պատկերացում չունի ո՛չ Գիտությունների ազգային ակադեմիայի, ո՛չ ակադեմիական ինստիտուտների, ո՛չ էլ գիտության մարդկանց մասին:

Ակադեմիան ավտորիտար չէ, որովհետև այստեղ չի եղել գաղափարական հարկադրանք: Մարդիկ մտածել և աշխատել են ազատ՝ ըստ իրենց գիտական համոզմունքի և խղճի: Այս առումով ակադեմիան ամենաբարոյական հաստատությունն է անկախության այս 30-ից ավելի տարիների ընթացքում: Եվ այդպես էլ մնացել է:

Ակադեմիայի վերափոխման ծրագիրը սխալ է երկու առումով՝ իրավական և գիտական: Եթե վերևում հաստատվում է որոշում և ասվում՝ տվե՛ք ձեր առաջարկները, դա նույնն է, ինչ, այսպես կոչված, դեմոկրատական ցենտրալիզմը:

Դեմոկրատիան ներքևից է սկսվում, գնում վերև, ոչ թե հակառակը: Սա նշանակում է, որ հարցը պետք է քննարկվեր նախ ակադեմիական ինստիտուտներում: Այս դեպքում տարակուսանք և դժգոհություն չէր լինի:

Այժմ՝ գիտական սկզբունքի մասին: Գիտության պատմությունն իմացողը պետք է պատկերացնի գիտության զարգացման տրամաբանությունը: Այդ տրամաբանությամբ, սկսած հնագույն ժամանակներից, գիտությունը զարգացել է ոչ թե ինտեգրումով, այլ՝ դիֆերենցումով: Եղել է Հին Հունաստանում ֆիզիկա և մետաֆիզիկա: Ֆիզիկան նշանակել է բնագիտություն, իսկ մետաֆիզիկան՝ բնազանցություն: Եվ այս ճանապարհով բնական գիտությունները բաժանվել են ճյուղերի, իսկ հումանիտար և հասարակական գիտություններն էլ՝ իրենց ճյուղերի: Ավելորդ է թվարկել, թե ֆիզիկան քանի ճյուղ ունի և քանի ճյուղ՝ հումանիտար և հասարակական գիտությունները: Սա դիֆերենցումն է, և ակադեմիան իր ինստիտուտներով կառուցված է այդ դիֆերենցման տրամաբանությամբ:

Ակադեմիան պետք է մնա իր տեսքով և կառուցվածքով այնպես, ինչպես եղել է: Կառուցվածքային փոփոխություններով գիտությունը չի զարգանում: Գիտությունը զարգացնում են մարդիկ, ուստի նրանց աշխատանքի պայմանները չպետք է խախտել: Ակադեմիան իր պատմության ընթացքում ստեղծել է գիտական մտավորականություն, և պետք է պահպանել այդ մտավորականությանը և գիտական մտավորականի տեսակը հասարակության մեջ:

Ակադեմիան ունի 3000 գիտաշխատող, նրանք պետք է ոտքի կանգնեն և մերժեն այն որոշումը, որը հակառակ է գիտության զարգացմանը: Խնդիրն անձնական չէ: Անձի դեմ գործելը սարսափելի չէ: Սարսափելին տեսակի վերացումն է»։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19․04․2024թ․


Ազդեր








Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ՄքՄասթեր համալսարանը (Կանադա) ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն) հովանու ներքո անց են կացնում «Ցածր դոզայով ճառագայթահարման ռիսկերը. ընթացիկ հետազոտություններ և ապագա հեռանկարներ» խորագրով առաջադեմ հետազոտությունների աշխատաժողով (ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճ, Մարշալ Բաղրամյան պող., 24)

2025թ. ապրիլի 15-ին Երևանում կանցկացվի Տեղեկատվական օր՝ նվիրված Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST) ծրագրին

Ս․թ․ ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը, ՀՐ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումը ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողով

Ս.թ. մայիսի 5-8-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» խորագրով միջազգային գիտաժողով (ք.Երևան, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք)

2025թ. մայիսի 5-9 ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում անց է կացնում 17-րդ հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումը

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

2025թ. hունիսի 23-25-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է «Ակադեմիկոս Ա.Ռ.Մկրտչյանի անվան ակուստաֆիզիկայի 4-րդ միջազգային գիտական դպրոց-գիտաժողովը» Երևան և Սևան քաղաքներում: Մանրամասները՝ https://school.iapp.am/

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
Կայքը հաճախել են
7 282 254

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  14:34, 31/03/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: