National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
18/04/2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը ռիսկեր է պարունակում․ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն

Սույն թվականի ապրիլի 3-ին կայացած ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում քննարկվեց ՀՀ պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցը։ Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների և կենտրոնների տնօրեններ և գիտաշխատողներ։

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով նախատեսվում է ստեղծել 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական, որոնցում միավորվելու են ԲՈՒՀ-երն ու գիտահետազոտական ինստիտուտները և կենտրոնները։

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանն իր ելույթում նշեց, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը ռիսկեր է պարունակում։ «Ներկայացվել է, որ այնտեղ (Ակադեմիական քաղաքում) լինելու է ռազմական ինստիտուտ։ Դա ամենավտանգավոր թիրախային կետն է։ Երբ պետությունը գտնվում է պատերազմական իրավիճակում, ցանկացած ռազմական բաղադրիչ դարձնելու է այդ կենտրոնը թիրախ թշնամու համար։ Պետք է այդ ռազմական բաղադրիչն այդտեղից հանել և ռազմական ցանկացած ինստիտուտ, կրթական օջախ առանձին դիտարկել։ 

Մեր տարածաշրջանը ռազմաքաղաքական լուրջ հարցերի առաջ է կանգնած, և նման պարագայում կենտրոնացնել ամբողջ ներուժը մեկ տեղ՝ սխալ եմ համարում, որովհետև մեկ հարվածով կարելի է վերացնել այն։
Եթե մենք ստեղծում ենք կենտրոն և ասում՝ միայն այստեղ է պետք զբաղվել, օրինակ, կենդանաբանությամբ, մենք վերացնում ենք ներքին մրցակցությունը և լճացման լուրջ վտանգ ենք ստեղծում։ 
Նաև ռիսկ ռիսկ է այն, որ, ինչպես ես տեսնում եմ, այս գործընթացում, չկա երկխոսություն Գիտությունների ազգային ակադեմիայի և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջև։ Առաջին քայլը համատեղ լուծման հասնելու համար այդ երկխոսությունը սկսելն է», - ասաց Սարգիս Աղայանը։ 

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն արձագանքեց՝ նշելով․ «Երկխոսության առաջարկներ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից և՛ գրավոր, և՛ բանավոր միշտ եղել են, և դա չի կայացել։ Ո՛չ աշխատանքային խմբում, ո՛չ հոգաբարձուների խորհրդում ակադեմիան չկա։ Դա ինչի՞ մասին է խոսում, մեր մյուս կողմն ուզո՞ւմ է երկխոսել, թե՝ ոչ»։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18․04․2024թ․


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 074

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am