National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
29/03/2024
ՀՀ ԳԱԱ-ում աշակերտներն ու ուսանողները բացահայտեցին մարդու գենոմը

Սույն թվականի մարտի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Գիտությունն այսօր» շարքի երկրորդ սեմինարը, որին մասնակցեց ավելի քան 180 աշակերտ և ուսանող Հայաստանի տարբեր մարզերից։
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հանդես եկավ «Ապակոդավորում ենք գենոմը» թեմայով զեկուցմամբ, ներկայացրեց «Մարդու գենոմ» միջազգային խոշոր հետազոտական նախագիծը, որը լույս է սփռում մարդու գեների հաջորդականության վրա: Նա խոսեց գենոմի սեքվենավորման մասին, որը ԴՆԹ հիմքերի հաջորդականության բացահայտման գործընթաց է։

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց «Մարդու մոլեկուլային բջջագենետիկա» զեկուցումը։ Նա խոսեց տարբեր տեսակների մոտ գեների դասավորվածության, քրոմոսոմային փոփոխությունների և մուտացիաների մասին։

Աշակերտներն ու ուսանողները ծանոթացան Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրության արդյունքներին։ Առաջին անգամ Հայաստանում ֆրագմենտային սեքվենավորման միջոցով գենոտիպավորվել են 400-ից ավելի խաղողի նմուշներ։ Խաղողի հայկական պոպուլյացիայում հայտնաբերվել են գենոտիպեր, որոնք միջանկյալ ձևեր են վայրի և մշակովի խաղողի միջև, ինչը չափազանց կարևոր ֆենոմեն է էվոլյուցիոն տեսանկյունից կուլտուրականացման գործընթացն ուսումնասիրելու առումով։

Ռուբեն Հարությունյանը և Արսեն Առաքելյանը պատասխանեցին աշակերտների և ուսանողների հարցերին՝ մարդու գենոմի, հայերի գենոֆոնդի, գենետիկ առանձնահատկությունների և գենետիկ հիվանդությունների մասին։
«Գիտությունն այսօր» սեմինարների շարքը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքը՝

երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով։ 2024 թվականի ընթացքում կանցկացվի թվով 8 սեմինար, իսկ նույն թվականի դեկտեմբերին սեմինարների շարքին առավել ակտիվ մասնակցած ուսանողներն ու աշակերտները կստանան մասնակցության վկայականներ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
29.03.2024թ.


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 030

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  13:00, 19/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am