National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Sos Agaian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
25/03/2024
«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Ֆրանսալեզու տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը (17-18-րդ դարեր)» միջոցառումը

Սույն թվականի մարտի 21-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Ֆրանսալեզու տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը (17-18-րդ դարեր)» միջոցառումը։ Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի վարիչ Տիգրան Բաղդասարյանը, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն պետությունների դեսպանների խմբի նախագահ, Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը, Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները,   Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության բաժնի խորհրդականի տեղակալ և կրթության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսը, պետական, գիտական, կրթական և մշակութային կառույցների ներկայացուցիչներ, գրողներ, թարգմանիչներ, ուսանողներ։

 

ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանն իր բացման խոսքում նշեց, որ միջոցառումը նպատակ ունի հանրությանը ներկայացնելու այն հարուստ ֆրանսալեզու տպագիր ժառանգությունը, որը պահպանվում է գրադարանում։ Հանրությանը ներկայացվեց ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի ոսկե ֆոնդում պահվող ֆրանսերեն հնատիպ տպագիր ժառանգության մի մասը, գրքեր, որոնք տպագրվել են եվրոպական տարբեր երկրներում 17-18-րդ դարերում:

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ «Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը դեռևս 2004թ-ից, իսկ 2012թ-ից դարձել է կազմակերպության լիիրավ անդամ։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջնային խնդիրը ֆրանսերեն լեզվի տարածման և մշակութային գործունեության ծավալումն է ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների։ Այս կարևոր նպատակի շուրջ են համախմբվում բոլոր անդամ երկրները՝ յուրաքանչյուրն իր հերթին փորձելով ընդլայնել գործունեության և համագործակցության շրջանակները։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան մեր պետության գիտական կարևորագույն կենտրոնն է։ Ակադեմիան համագործակցում է Ֆրանկոֆոն մի շարք երկրների հետ, պարբերաբար մասնակցում տարաբնույթ միջոցառումների և հանդիպումների, որոնց արդյունքում շահում է գիտնականը և գիտությունը։ Շփման արդյունքում Հայաստանի հետազոտողին հասանելի են դառնում Ֆրանկոֆոն երկրների գիտական նորույթները, իսկ հայ գիտնականները հնարավորություն են ստանում այդ նվաճումները, ձեռքբերումները ներկայացնել կարևոր հարթակներում։ Ողջունում եմ այս կարևոր նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ այսօրվա հանդիպումը կունենա շարունակություն և հիմք կդառնա նոր համագործակցության համար, ինչն այսօր առավել քան երբևէ պահանջված է՝ հաշվի առնելով ստեղծված դժվար աշխարհաքաղաքական իրավիճակը», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։

ՀՀ Արտաքին գործերի նախարարության  ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի պետ Տիգրան Բաղդասարյանը նշեց, որ «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի է ունենալու ավելի քան 800 միջոցառում, որոնց ակտիվ մասնակիցներից է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը։

«Հիմնարար գիտական գրադարանը Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև երկխոսության կարևոր օղակներից է իր հարուստ ֆրանսալեզու հավաքածուներով և համագործակցության լայն օրակարգով։ Ուրախ ենք արձանագրել, որ Արտաքին գործերի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Հիմնարար գիտական գրադարանի միջև առկա է արդյունավետ համագործակցություն ինչպես Ֆրանկոֆոնիայի, այնպես էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի շրջանակներում։ Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն աջակցել Գիտությունների ազգային ակադեմիային, այդ թվում` գրադարանին, իր միջազգային գործընկերների ցանցն ընդլայնելու, ինչպես նաև Ֆրանկոֆոն դերակատարների հետ համագործակցությունը խորացնելու գործում», - ասաց Տիգրան Բաղդասարյանը։

Ողջույնի իր խոսքում Հայաստանում Ֆրանկոֆոն պետությունների դեսպանների խմբի նախագահ, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը նշեց․ «Ինձ համար մեծ հաճույք է ներկա գտնվել այսպիսի իրադարձության։ Երբ խոսում ենք Ֆրանկոֆոնիայի մասին, հաճախ մտածում ենք մշակութային և այլ արժեքների մասին, սակայն գիտական գործոնը նույնպես մեծ դեր է կատարում, հատկապես երբ դա երկկողմանի ձևաչափով է արտահայտվում։ Հայաստանը մեծ հաջողություններ է գրանցում գիտության ասպարեզում։ Ֆրանկոֆոնիան կնպաստի երկրի գիտության զարգացմանը», - ասաց Լուկաս Ռոզենկրանցը:

Մասնակիցներին ողջունեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել  Դանիելյանը։ «Ուրախ ենք  լինելու Ֆրանկոֆոն մեծ ընտանիքի մասնակից։ Ֆրանկոֆոնիայի կոմիտեն մեզ ընտրել է կազմակերպելու 10-րդ Ֆրանկոֆոն խաղերի անցկացումը Հայաստանում։ Ֆրանկոֆոնիան ոչ միայն լեզու է, այլ շատ ավելին՝ մշակույթ, քաղաքակրթություն՝ այն երկրների, հասարակարգերի, որոնք ունեն նույն արժեքները, նույն մոտեցումները», - ասաց Դանիել  Դանիելյանը։

 

Միջոցառման ժամանակ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը շնորհակալագրեր հանձնեց թարգմանիչներ Նվարդ Վարդանյանին, Գրիգոր Ջանիկյանին, Սամվել Գասպարյանին, Հենրիկ Բախչինյանին, Նազելի Ղարիբյանին, ովքեր մեծ ներդրում ունեն ֆրանսալեզու գրականության տարածման, հանրահռչակման գործում։ 

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու Գայանե Ամիրաղյանը հանդես եկավ «Կոմիտաս վարդապետը և ֆրանսիական մշակույթը» թեմայով զեկուցմամբ, որում արտացոլված է Կոմիտաս վարդապետի և ֆրանսիական մշակույթի կապը։ 

Երաժշտական ծրագրով ելույթ ունեցավ Կոմիտասի անվան ազգային քառյակը, որի հիմնադրման 100-ամյակը լրանում է այս տարի:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
25.03.2024թ․


Notices








From March 30 to April 2, 2025, the Institute of Molecular Biology of the National Academy of Sciences of RA and McMaster University (Canada) are holding an Advanced Research Workshop under the auspices of NATO (North Atlantic Treaty Organization) entitled "Low dose radiation risks: present research and future perspectives" (the Round Hall of NAS OF RA, Marshal Baghramyan Ave., 24)

On April 15, 2025, COST (European Cooperation in Science and Technology) Infoday will be organized in Yerevan

On April 29, 2025, the NAS RA, the Ministry of Education, Science, Culture and Sports of RA, the International Scientific and Educational Center of NAS RA, the Institute of Language after H. Acharian of NAS RA and the Institute of Literature after M. Abeghyan of NAS RA will organize a Pan-Armenian scientific conference on the topic "Armenian language and Armenian Literature: development trends, opportunities for popularization and their reflection in the educational process"

On May 5-8, 2025, the Scientific Center of Zoology and Hydroecology of the National Academy of Sciences of RA and the Yerevan State University are jointly organizing an International conference "Biodiversity, Conservation and Climate Change" (Yerevan, NAS RA main building)

On 5-9 May, 2025, Byurakan Astrophysical Observatory after V.Ambartsumian of NAS RA organizes 17th Armenian-Georgian Astronomical Colloquium in Byurakan

On 16-21 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "IV International Scientific School for Radiation Physics and Related Applications named after Academician Alpic Mkrtchyan", in Yerevan

On 23-25 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "International scientific school-conference 4 on acoustophysics after academician A.R. Mkrtchyan", in Yerevan and Sevan. For more information see: https://school.iapp.am/

On 8-11 September, 2025, the Institute for Physical Research of NAS RA is holding the XIII International Conference on Magnetic and Superconducting Materials (MSM25) in Yerevan, Armenia

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
This site has been visited
7 282 149

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  10:53, 31/03/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am