National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
29/12/2023
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նորայր Առաքելյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության և կրթության երախտավոր, գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, միջազգային ճանաչում ունեցող մաթեմատիկոս Նորայր Հունանի Առաքելյանը:

Նորայր Առաքելյանը ծնվել է 1936թ․՝ Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղում։ 1954-1958թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ 1971թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 1989թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1974թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1990թ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Նորայր Առաքելյանի աշխատանքային գործունեությունը կապված է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հետ: 1989-1991թթ․, 1997-2006թթ. նա եղել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, 1991-1993թթ.՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր, 2006-2016թթ․՝ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ: 2004թ. Նորայր Առաքելյանն ընտրվել է Գերմանիայի Տրիի համալսարանի պատվավոր դոկտոր։

Նորայր Առաքելյանն ակնառու ներդրում ունի կոմպլեքս անալիզի և մոտավորությունների տեսության բնագավառներում։ Նրա կողմից կատարված հիմնարար հետազոտությունները ճանաչում են գտել միջազգային հանրության կողմից: Մեծ է նրա ներդրումը Հայկական մաթեմատիկական դպրոցի կայացման և միջազգային հեղինակության արժանանալու գործում:

Գիտության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար ակադեմիկոս Նորայր Առաքելյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, որոնցից են՝ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2003թ.), Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2013թ.)։

Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կոլեկտիվը ցավակցում է ակադեմիկոս Նորայր Առաքելյանի հարազատներին և գործընկերներին: Նորայր Առաքելյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: 

Նորայր Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:00-20:00-ին, «ԼյուԱր» սգո սրահում (Երևան, Սիլիկյան խճուղի, 18 շենք)։

ՀՀ ԳԱԱ նախագահություն

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ
29․12․2023թ․


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 079

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am