National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
12/12/2023
Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 16-րդ նստաշրջանը՝ ՀՀ ԳԱԱ-ում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 16-րդ նստաշրջանը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին։

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ «Առաջին հարթակը, որի վրա կառուցվում է մշակույթը, գիտական հարթակն է, որի շնորհիվ մենք պահպանում ենք մեր եղած արժեքները։ Այդ հարթակը մեր բարձրագույն ինստիտուցիոնալ հաստատություններն են, որտեղ զբաղվում են գիտական աշխատանքով։ Ես կարևորում եմ այս միջոցառումը, ուրախ եմ, որ այսօրվա երիտասարդները, ովքեր վաղվա մեր մեծերն են, այստեղ են», - ասաց Դանիել Դանիելյանը։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանն ասաց, որ ավանդական դարձած Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական նստաշրջանը համախմբում է Հայաստանի արվեստի գիտական կենտրոնների, ԲՈՒՀ-երի, գիտամշակութային այլ  օջախների երիտասարդ հետազոտողների։ «Յուրաքանչյուր նստաշրջանից հետո մենք տեսնում ենք, թե ինչ ներուժ ունի արվեստագիտությունը։ Մենք իսկապես ունենք արժանի հերթափոխ», - նշեց Աննա Ասատրյանը։ 

«Մենք գնահատում ենք այն ժառանգությունը, որը մեզ բաժին է հասել ավագ սերնդից», - ասաց ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Սիրանուշ Հովհաննիսյանը։ 

Նստաշրջանի ընթացքում երիտասարդ հետազոտողներ Հայաստանից, Իտալիայից, Իսրայելից, Լիբանանից, Չինաստանից և Ռուսաստանից ներկայացրին ավելի քան չորս տասնյակ գիտական զեկուցումներ՝ նվիրված ականավոր արվեստագետների կյանքին, գործունեությանը և հայ արվեստի տեսությանն ու պատմությանը։ Տեղի ունեցավ «Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական նստաշրջանի նյութեր» գիտական պարբերականի շնորհանդեսը։          

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
12.12.2023թ․

Photogallery
See All Photos

Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 157 449

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  14:12, 22/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am