«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» ամփոփել է «Գիտնականների միջև հաղորդակցման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման մրցույթի» արդյունքները։
Մրցույթի շահառու է ճանաչվել «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համահիմնադիր Գեմաֆին Գասպարյանը։
«Գիտնականների միջև հաղորդակցման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման մրցույթի» նպատակն է նպաստել գիտնականների միջև կապերի և հաղորդակցման (networking) ընդլայնմանը, հաղորդակցման միջավայրի ստեղծմանը, միջգիտակարգային աշխատանքների քանակի մեծացմանը և գիտական համայնքի ամրապնդմանը։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
04.12.2023թ․