ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Սոս Աղայան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
27/11/2023
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանն անցկացրեց «Ակադեմիա-80» հոբելյանական միջոցառումը

Սույն թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ակադեմիա-80» միջոցառումը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ-ի 80-ամյակին։ Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, Հայաստանի գիտակրթական և մշակութային ինստիտուտների և կենտրոնների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։ «Հիմնարար գիտական գրադարանը մեր ակադեմիական համակարգի ամենակարևոր կառույցներից է։ Նրա խնդիրներից է մեր գիտական արդյունքների ներկայացումը։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է մեծ ծավալի՝ մոտ 4 միլիոն նյութերին, որոնք կան գրադարանում։ Ես կարևորում եմ այն գործունեությունը, որն իրականացնում է գրադարանն ամեն մի հետազոտողի համար։ Առանձնապես կարևոր է վերջին տասնամյակների գործունեությունը, որովհետև նոր տեխնոլոգիաների կիրառությունը գրադարանային ոլորտում ամենադժվար և ամենակարևոր հարցերից է, հատկապես՝ թվայնացումը։ Գրադարանը պատվով է կատարել այդ դժվարին գործը։ Ես ձեզ մաղթում եմ հաջողություններ, ցանկանում, որ հավատարիմ լինեք մեր հիմնական գաղափարներին, պահպանեք այն բարձր մակարդակը, որը գրադարանն ունեցել է տասնամյակների ընթացքում», - ասաց ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։

«Գրադարանը մեր բոլորիս կյանքում խաղացել է շատ կարևոր դեր։ Առանց գրքի, առանց գրադարանում աշխատելու հնարավոր չէ դառնալ լուրջ մասնագետ։ Գրադարանը շատ վճռական դեր է խաղում մարդու ինտելեկտուալ զարգացման գործում։ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը մեծ ավանդ ունի ակադեմիայի գրադարանի համալրման գործում։ Մեր գիտնականների Հայ ժողովրդի պատմության 8 հատորյակը, Հայ գրականության պատմության 5 հատորյակը, որոնք արժանացել են պետական մրցանակի, գտնվում են գրադարանում։ Նաև բոլոր հանրագիտարանները, որոնք հրատարակել է «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը, մեր հանդեսները։ Այսօր դուք ունեք մրցակից՝ համացանցը։ Բայց եթե խորը վերլուծենք, այն երբեք չի կարողանա փոխարինել գրադարանին։ Դուք կարող եք էլեկտրոնային եղանակներով ապահովել ընթերցողների մուտքն աշխարհի գրադարաններ՝  նրանց գրքերին հաղորդակցվելու համար։ Դուք ձեր մեծ ավանդն եք դնում Հայաստանում գիտության զարգացման և հայ գիտնականների ձևավորման գործում», - ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի իրականացրած գործունեությունն իր ելույթում բարձր գնահատեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը՝ համադրելով այն աշխարհի առաջադեմ գրադարանների աշխատանքի հետ։

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը նշեց, որ միջոցառման նպատակն է ներկայացնել «Գիտությունների ազգային ակադեմիա-80» և «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ» շտեմարանները։

«Գիտությունների ազգային ակադեմիա-80» հավաքածուի մեջ ներառված են ՀՀ ԳԱԱ գործունեությունը լուսաբանող կամ գիտական այս կառույցին առնչվող նյութեր՝ համապատասխան թվային տարբերակներով։

«Ակադեմիկոսների կենսամատենագիտություններ» հավաքածուի մեջ ներառված են տվյալներ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կյանքի և գործունեության վերաբերյալ։ Ներկայացված է յուրաքանչյուր գիտական գործչի կենսագրությունը, կյանքի և գործունեության տարեգրությունը, ինչպես նաև մատենագիտությունը, որը բաղկացած է երկու մասից՝ տվյալ ակադեմիկոսի գիտական հրապարակումների ցանկը և նրա մասին նյութերը։

Միջոցառման ժամանակ ցուցադրվեց Հիմնարար գիտական գրադարանի պատրաստած՝ ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին նվիրված տեսանյութը: Զուգահեռ կազմակերպվել էր ցուցադրություն գրադարանի ընթերցասրահում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
27․11․2023թ․


Ազդեր








Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ՄքՄասթեր համալսարանը (Կանադա) ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն) հովանու ներքո անց են կացնում «Ցածր դոզայով ճառագայթահարման ռիսկերը. ընթացիկ հետազոտություններ և ապագա հեռանկարներ» խորագրով առաջադեմ հետազոտությունների աշխատաժողով (ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճ, Մարշալ Բաղրամյան պող., 24)

2025թ. ապրիլի 15-ին Երևանում կանցկացվի Տեղեկատվական օր՝ նվիրված Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST) ծրագրին

Ս․թ․ ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը, ՀՐ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումը ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողով

Ս.թ. մայիսի 5-8-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» խորագրով միջազգային գիտաժողով (ք.Երևան, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք)

2025թ. մայիսի 5-9 ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում անց է կացնում 17-րդ հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումը

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

2025թ. hունիսի 23-25-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է «Ակադեմիկոս Ա.Ռ.Մկրտչյանի անվան ակուստաֆիզիկայի 4-րդ միջազգային գիտական դպրոց-գիտաժողովը» Երևան և Սևան քաղաքներում: Մանրամասները՝ https://school.iapp.am/

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
Կայքը հաճախել են
7 282 238

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  14:34, 31/03/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: