ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտում տեղի ունեցավ «Journal of Mathematical Sciences Series A, Springer» ամսագրի խմբագրական խորհրդի բաց ժողովը:
![](https://www.sci.am/images/2021/231024_110709_b_20231024_body.jpg)
Հանդիպմանը մասնակցեցին «Journal of Mathematical Sciences Series A, Springer» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Կարապետյանցը և խմբագրական խորհրդի անդամները, «Springer»-ի Արևելյան Եվրոպայի ամսագրերի համակարգող Ալեքսանդր Բիրյուկովը, համահրատարակիչ Տատյանա Գոլեան, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը, մաթեմատիկոսներ Հայաստանից և արտերկրից։
![](https://www.sci.am/images/2021/231024_110715_b_20231024_body2.jpg)
Ժողովի շրջանակներում «Journal of Mathematical Sciences Series A, Springer» ամսագրի խմբագրական խորհրդի անդամները ներկայացրին իրենց աշխատանքները: Քննարկվեցին ամսագրի զարգացման հեռանկարները, ամսագրի նոր ծառայությունները, հրապարակումների ժամանակակից պահանջների հիմնախնդիրները, ինչպես նաև հայկական մաթեմատիկական ամսագրերի հետ համագործակցության հեռանկարները:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
23․10․2023թ․