National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
22/09/2023
Երևանում և Ծաղկաձորում անցկացվեցին MEGHRI-RREPS-2023 միջազգային սիմպոզիումն ու գիտաժողովը

Սույն թվականի սեպտեմբերի 18-22-ը Երևանում և Ծաղկաձորում անցկացվեցին RREPS-2023 «Ռելատիվիստական էլեկտրոնների ճառագայթումը պարբերական կառուցվածքներում» XIV միջազգային սիմպոզիումը և MEGHRI-2023 «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» VIII միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակին։ Կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը։

ՀՀ ԳԱԱ-ում մասնակիցներին ողջունեց է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռադիկ Կոստանյանը։ «Մենք շատ ուրախ ենք տեսնել ձեզ Հայաստանում։ Վստահ եմ, որ այս սիմպոզիումի և գիտաժողովի ժամանակ կլինեն հետաքրքիր քննարկումներ, արդյունավետ համագործակցություն, իսկ միջոցառման ավարտից հետո կշարունակվեն համատեղ ուսումնասիրությունները», - ասել է ակադեմիկոս Կոստանյանը։

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը նշել է, որ գիտաժողովի բացման օրը համընկնում է ականավոր աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ երկարամյա նախագահ Վիկտոր Համբարձումյանի 115-ամյակի հետ։


Գիտաժողովը շարունակվել է Ծաղկաձորում։ Ներկայացվել են գիտական զեկուցումներ՝ նվիրված կոնդեսացված վիճակի ֆիզիկայի և ակուստաֆիզիկայի  բնագավառների արդիական խնդիրներին, մասնավորապես՝ էլեկտրոնների և պոզիտրոնների փոխազդեցությանը պինդ մարմինների հետ տարբեր արտաքին ազդակների առկայության պայմաններում, ռենտգենյան ճառագայթների և  նեյտրոնների ցրմանը  բյուրեղներում, տերահերցային, ռենտգենյան և նեյտրոնային ճառագայթումների կիրառություներին։

Միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 23-27-ը Մեղրիում կանցկացվի Գուրգեն Ասկարյանի անվան երիտասարդ գիտնականների միջազգային դպրոցը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22․09․2023թ․


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 099

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am