|
|
|
|
|
Նորություններ
25/08/2017
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գիտական կապեր է հաստատել Կանադայի Օնտարիո նահանգի գիտության, հետազոտության և նորամուծության նախարարության հետ
|
|
 |
|
|
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գիտական կապեր է հաստատել Կանադայի Օնտարիո նահանգի գիտության, հետազոտության և նորամուծության նախարարության հետ: Օգոստոսի 24-ին Կանադայի Օնտարիո նահանգի գիտության, հետազոտության և ինովացիայի նախարարության պատվիրակությունը` նախարար Ռեզա Մորիդիի գլխավորությամբ հանդիպել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության հետ:
Հանդիպմանը նաև մասնակցել է Մոսկվայում Կանադայի դեպանատան աշխատակից Կորին Պետրիսորը: Հանդիպման ընթացքում նախարար Ռեզա Մորիդին բարձր է գնահատել Հայաստանի գիտական ներուժը և ցանկություն հայտնել ուղիղ գիտական կապեր հաստատել ՀՀ ԳԱԱ-ի գիտական կենտրոնների և Կանադայի Օնտարիո նահանգի գիտական կենտրոնների միջև` համատեղ գիտական հետազոտությունների անցկացման և մասնագետների պատրաստման գործում: Տիկին Կորին Պետրիսորը պատրաստակամություն է հայտնել աջակցելու համագործակցությանը:
25.08.2017թ. ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն |
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
28/03/2025
1tv.am |
27/03/2025
aravot.am |
20/03/2025
aravot.am |
19/03/2025
1tv.am |
Կայքը հաճախել են 7 282 244
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|