ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
18/08/2023
Ճանապարհ դեպի գիտություն. ամառային դպրոց՝ իրական գիտական միջավայրում

2023 թվականի օգոստոսի 8-25-ը Մոլեկուլային և տեսական կենսաբանության դպրոցը (ՄՏԿԴ) ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) հետ համատեղ տարբեր երկրներից ավագ դպրոցի ավելի քան 40 աշակերտների համար կազմակերպել է միջազգային երեքշաբաթյա ամառային դպրոց։ Նպատակը համատեղ գիտական աշխատանքի իրականացումն է 18 երկրներից հրավիրված 60 գիտնականների ղեկավարությամբ:

Աշակերտներին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու գիտական միջավայրում, իսկական լաբորատորիաներում իրականացվող գիտափորձերին, ինչը թե՛ ինտելեկտուալ, թե՛ գործնական տեսակետից կարևոր փորձառություն կլինի, իսկ մասնագիտական կողմնորոշման առումով որոշիչ նշանակություն կունենա ապագայում գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող աշակերտների համար։

ՄԿԻ-ում դպրոցականներին հյուրընկալել են Մարդու գենոմիկայի (ղեկ.՝ Ա. Առաքելյան), Միկրոօրգանիզմների գենոմիկայի (ղեկ.՝ Ա. Սեդրակյան), Մոլեկուլաբջջային իմունաբանության (ղեկ.՝ Գ. Մանուկյան) լաբորատորիաներում, որտեղ իրականացվում են տարաբնույթ նախագծեր համեմատական և ֆունկցիոնալ գենոմիկայի, մոլեկուլային մանրէաբանության, մոլեկուլային իմունաբանության, կենսաինֆորմատիկայի և այլ ոլորտներում։

Ծրագրի համակարգողներն են ՄՏԿԴ-ի գիտական տնօրեն Ֆյոդոր Կոնդրաշովը և ՄԿԻ-ի գիտական գծով փոխտնօրեն Գոհար Ցականովան։

«Այս գիտական դպրոցում ձեռք բերված փորձառությունն անմոռանալի է  լինելու աշակերտների համար։ Վստահ եմ, որ նրանցից շատերը, զգալով այս աշխատանքի բարդությունն ու միաժամանակ անսահման հետաքրքրությունը, գիտությամբ զբաղվելու որոշում են կայացնելու հենց այստեղ՝ այս դպրոցում, իրական գիտնականների հետ շփման և իրական գիտական միջավայրում առաջին աշխատանքն իրականացնելու շնորհիվ»,- նշեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

Ամառային դպրոցի ընթացքում աշակերտները լսում են դասախոսություններ, տիրապետում գիտական մեթոդներին, սովորում են կատարել հաշվարկներ և ստուգել աշխատանքային վարկածներ՝ մոլեկուլային և տեսական կենսաբանության տարբեր ոլորտներում:

Օգոստոսի 23-ին նախատեսված գիտաժողովում աշակերտները հնարավորություն կունենան գիտական շրջանակներին ներկայացնելու իրենց ստացած գիտելիքներն ու կատարած գիտափորձերի արդյունքները։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18․08․2023թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 156 008

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:00, 19/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: