National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
12/06/2023
Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովը Երևանում է հավաքել աստղագետների և աստղաֆիզիկոսների ամբողջ աշխարհից

Սույն թվականի հունիսի 12-ին Երևանում մեկնարկեց Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված աստղաֆիզիկայի և հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին։

Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը։ Գիտաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, շուրջ 100 գիտնականներ Իտալիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Անգլիայից, Հնդկաստանից, Իրանից, Չեխիայից, Բելառուսից։ 

Ներկաներին ողջունեց ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը։ «Այս տարվա հանդիպումն առանձնահատուկ նշանակություն ունի։ Գիտաժողովին մասնակցում են նշանավոր գիտնականներ, ովքեր կներկայացնեն գործող առաջատար դիտակներով և արբանյակներով ստացված վերջին արդյունքները: Հատկապես ուրախ ենք այս տարի կազմակերպել գիտաժողովը, քանի որ այն համընկնում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի հետ: Անցած 80 տարիների ընթացքում մեր ակադեմիան խթանել և իրականացրել է հիմնարար և կիրառական հետազոտություններ տարբեր գիտական ուղղություններով», - ասաց Նարեկ Սահակյանը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց՝ Հայաստանը պատմականորեն հարուստ է գիտական նվաճումներով ու հայտնագործություններով՝ հատկապես աստղաֆիզիկայի, մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտներում: Նա կարևորեց հայաստանյան գիտական հաստատությունների մասնակցությունը նմանատիպ ծրագրերին, ընդգծեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դերն այդ հարցում:

«Կցանկանայի գործընկերության կոչ անել այն մարդկանց, որոնք այսօր այցելել են Հայաստան, որովհետև ակնհայտ է` հակառակ պարագայում երկիրը միայնակ չի կարող հասնել մեծ հաջողությունների: Մենք պետք է միավորենք ջանքերը, որպեսզի գիտության նորագույն ձեռքբերումներն առավել արդյունավետ ծառայեցվեն մարդկությանը»,- ասաց Հակոբ Արշակյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը կարևորեց ԻԿՐԱՆԵՏ-ի՝ որպես միջազգային համագործակցության կարևոր հարթակի դերը։ Նա նշեց, որ այս հեղինակավոր միջազգային գիտաժողովի անցկացումը կարևոր քայլ է աստղաֆիզիկայի ոլորտի զարգացման համար ոչ միայն Հայաստանում, այլ նաև մասնակից բոլոր երկրներում։

ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրեն Ռեմո Ռուֆֆինին ռուս գիտնական, աստղաֆիզիկոս Մարատ Գլիֆանովին հանձնեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի համար նախատեսված Մարսել Գրոսմանի անվան մրցանակը: Այս մրցանակը շնորհվել է Spektr-RG/eROSITA ռենտգենյան տիրույթի արբանյակը պատրաստելու և շահագործելու համար։

Գիտնականները գիտաժողովի ընթացքում կներկայացնեն զեկուցումներ ժամանակակից աստղաֆիզիկայի ամենաարդիական ուղղությունների վերաբերյալ։ Նաև կներկայացվեն խոշորամասշտաբ գիտափորձերի վերջին արդյունքները` «James Webb Space Telescope», «eROSITA», «Five-hundred-meter Aperture Spherical radio Telescope», «MAGIC», «CTA», «IceCube», «IXPE», «LHAASO», «HXMT» և այլն։ 

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
12․06․2023թ․


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 098

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am