ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
08/06/2023
Հայ-իտալական գիտական համագործակցության շրջանակներում ուսումնասիրվում է կուրկումինով հագեցած նանոմասնիկների հակաքաղցկեղային հատկությունը

Սույն թվականի հունիսի 7-ին կենսատեխնոլոգիայի ոլորտում հայտնի գիտնական՝ Նեապոլի ազգային հետազոտությունների խորհրդի Կենսակառուցվածքների և կենսաիմիջինգի ինստիտուտից դոկտոր Ջիովանի Ռովիելոն, ՀՀ ԳԱԱ-ում հանդես եկավ զեկուցմամբ։ Նրա զեկույցի թեման էր «Նուկլեոամինաթթուների վրա հիմնված նոր առաքման համակարգեր,  

հակաքաղցկեղային դեղամիջոցի ինկապսուլյացիայի համար. կուրկումին բնական նյութի օգտագործումը» ("New delivery systems based on nucleoamino acids for anticancer drug encapsulation: applications with the natural product curcumin")։

Դոկտոր Ջիովանի Ռովիելոն ներկայացրեց Երևանի պետական համալասարանի Ֆարմացիայի ինստիտուտի գիտական

խմբի հետ կատարվող աշխատանքները։ Գիտական խումբը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ 

Նա նշեց, որ ուսումնասիրում են կուրկումին բնական նյութի հակաքաղցկեղային ազդեցությունը։ Քանի որ կուրկումինն արագ քայքայվում է օրգանիզմում, իրականացնում են կուրկումինի տեղափոխում կապակցված, ինքնահավաքվող նանոմասնիկների 

մեջ՝ դրանով պաշտպանելով կուրկումինը։ Ներկայում իրականացնում են հետազոտություն՝ քաղցկեղային բջջի մեջ կուրկումինով նանոմասնիկների տեղափոխման և դրանց՝ քաղցկեղային բջիջների վրա ազդեցության պարզման վերաբերյալ։

Ջիովանի Ռովիելոն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի  կողմից ֆինանսավորվող «Սինթետիկ ալֆա-ամինոթթուների և պեպտիդների վրա հիմնված համակարգերը հակաքաղցկեղային ռազմավարության մշակման համար» թեմայով հայ-իտալական համատեղ հետազոտությունների աջակցության դրամաշնորհի իտալական խմբի գիտական  

ղեկավարն է։ Դրամաշնորհի շրջանակներում ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտում դոկտոր Ջիովանի Ռովիելոյի հետ համագործակցությամբ սինթեզվում են սինթետիկ արոմատիկ ամինոթթուներ, որոնք պետք է հեշտացնեն կուրկումինով նանոմասնիկների տեղափոխումը քաղցկեղային բջիջներ։

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը շնորհակալություն հայտնեց Ջիովանի Ռովիելոյին հետաքրքիր զեկույցի համար և հանձնեց նրան ՀՀ ԳԱԱ սերտիֆիկատ համագործակցության համար։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
08․06.2023թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 156 095

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:48, 21/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: