National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Sos Agaian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
20/04/2023
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփեց 2022 թվականի գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 2022 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը: 

Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝ 

  • «Բեսելյան փնջերի կիրառումը հեռահաղորդակցային ռադիոգծերում» (Զեկ.` ՀՀ ԳԱԱ թղթ. անդ. Ա.Ա.Հախումյան)
  • «Բլազարների ճառագայթման սպեկտրի մոդելավորում. SOPRANO կոդ» (Զեկ.` ֆ.-մ.գ.դ. Ն.Վ.Սահակյան)
  • «Ռենտգենյան միկրոտոմոգրաֆիա և տեղագրական սպեկտրասկոպիա (Զեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Վ.Ռ.Քոչարյան)
  • «Աստղառաջացման տիրույթներ. ձևավորում և էվոլյուցիա» (Զեկ.` ֆ.-մ.գ.թ. Ե.Հ.Նիկողոսյան)
  • «Ձևանմուշային-ուղղորդված սինթեզի նոր մեթոդ՝ գերազանց հատկություններով բազմաֆունկցիոնալ նանոկոմպոզիտներ ստանալու համար» (Զեկ.` ֆ.-մ.գ.թ. Ա.Ս.Մանուկյան)

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի կազմում ընդգրկված են Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները և ԻԿՐԱՆԵՏ-Հայաստան միջազգային կազմակերպությունը:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 4 ակադեմիկոս, 10 թղթակից և 24 արտասահմանյան անդամներ: 

Կազմակերպվել է 12 գիտական միջոցառում, տպագրվել 4 մենագրություն (2-ն՝ արտասահմանում), 210 հոդված (85-ն՝ արտասահմանում), 98 թեզիս (46-ն՝ արտասահմանում): Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 8 արտոնագիր:

Կարևորագույն արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան 

  • ՌԴ 6մ աստղադիտակով ստացված բարձր տարածական և սպեկտրային լուծունականության դիտումների շնորհիվ հաջողվել է բացահայտել օղակաձև միգամածության հետ կապված RNO 54 աստղից արտանետվող միկրոհոսք, որի երկարությունը կազմում է ընդամենը 3 անկյունային վայրկյան: Միկրոհոսքի առկայությունը և զգալի հզորության լիթիումի կլանման գիծն աստղի սպեկտրում վկայում են նրա երիտասարդ տարիքի մասին: Մյուս կողմից, նրա բարձր լուսատվությունը, սպեկտրային դասը և այլ հատկությունները բնորոշ են ֆուորանման աստղերին: Երթադրվում է, որ այն կարող է իրենից ներկայացնել ավելի քան 10000 տարեկան ֆուոր: MWSC 0739 փոքր և մեկուսացված աստղակույտում գտնվել են նոր Հերբիգ-Հարո հոսքեր, ինչը վկայում է ակտիվ աստղառաջացման մասին:
  • Ներմուծվել և հաշվարկվել է «Ընդարձակվող Տիեզերքում» աստղագիտական մարմինների հեռացման «կինետիկ» արագություն, ինչը մարմնի կարմիր շեղման ցանկացած արժեքի դեպքում մշտապես մնում է փոքր վակումում լույսի տարածման արագությունից: Նման պարագայում ֆիզիկայի «պատճառականության» հիմնարար սկզբունքն այլևս չի խախտվում։ Հաշվվել է Տիեզերքի ընդարձակման հետևանքով աստղագիտական մարմնի՝ շարժման մեջ ներառելու չափաբաժինը: Ըստ էության, լուծվել է շուրջ 100 տարի չլուծվող «Ընդարձակվող Տիեզերքում» աստղագիտական մարմինների հեռանալու իրական արագությունների հիմնարար դժվարության խնդիրը:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

  • Գերարագ մասշտաբային քվանտային ցանցերի, մասնավորապես՝ քվանտային ինտերնետի ստեղծման համար հետազոտվել է քվանտային ցանցի հեռահար հանգույցների միջև խճճվածության ստեղծումը և բաշխումը ալիքատարներում՝ դեկոհերենտության նկատմամբ կայուն ֆոտոնի ժամանակային քուբիթների միջոցով: Առաջարկվել է եռոտանի սառը ատոմների համակարգում եռալիք պարամետրիկ փոխազդեցության վրա հիմնված մեխանիզմ՝ հանգույցից հանգույց քվանտային ինֆորմացիան հաղորդելիս ալիքի երկարության ձևափոխման և միաժամանակ ֆոտոնի ժամանակային մոդերում կոդավորված ինֆորմացիայի անկորուստ կոհերենտ փոխանցումն ապահովելու համար:
  • Ապացուցվել է էլեկտրամագնիսականորեն հարուցված թափանցիկության (ԷՀԹ) ռեզոնանսի ձևավորման հնարավորությունը՝ օգտագործելով ալկալի ատոմների զրոյական մագնիսական դաշտում ագելված մագնիսականորեն-հարուցված (ՄՀ) անցումները: «Կապող» σ - բևեռացված լազերային ճառագայթումը գործել է 800 նմ հաստությամբ նանոբջջում Cs ատոմների Fg=4→Fe=2 ՄՀ անցման վրա, իսկ «զննող» լազերի հաճախությունը վերալարվել է Fg=3→Fe=2 անցման շրջակայքում: Արտաքին՝ 3 կԳս մագնիսական դաշտերում ձևավորել են մեծ լայնույթով ԷՀԹ ռեզոնանսներ:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

  • Հետազոտվել է միաբյուրեղային թիթեղի տարբեր տեղամասերից դիֆրակտված ռենտգենյան ճառագայթների վարքը՝ առանց ակուստիկ ալիքների և ըստ հաստության, ըստ երկարության ու միաժամանակյա փոխուղղահայաց ուղղություններով ակուստիկ ալիքների առկայության պայմաններում։ Ցույց է տրվել, որ քվարցի միաբյուրեղում, ըստ հաստության ակուստիկ ալիքների լայնույթի փոփոխմամբ, հնարավոր է կառավարել փնջի ինտենսիվությունն ու ֆոկուսային հեռավորությունը, իսկ ըստ երկարության՝ ակուստիկ ալիքների լայնույթով անդրադարձած փնջի տարածման ուղղությունը:
  • Իրականացվել են մթնոլորտում տարածվող հարվածող ալիքի ազդեցությամբ ակուստապլազմայի ձևավորման երևույթի տեսական ու փորձարարական հետազոտություններ:

ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ

  • Առաջին անգամ ստեղծվել է բեսելյան փնջերի հիման վրա ռադիոգծի լաբորատոր նմանակ և հետազոտվել են այդպիսի ռադիոգծի առանձնահատկությունները: Հայտնաբերվել է, որ բեսելյան փնջերի հիման վրա ռադիոգծերն օժտված են բարձր դիմակայությամբ արհեստական խանգարումների և տարածման ուղին ստվերող խոչընդոտների հանդեպ: 
  • Հետազոտվել է լույսի կլանումն անհարթ մակերևույթների կողմից, որոնց անհարթության լայնույթը և կոռելյացիոն երկարությունը փոքր են մետաղում ալիքի մակերևութային թափանցման խորությունից։ Զարգացվել է խոտորումների սիստեմատիկ մոտեցում այդպիսի համակարգերում լույսի կլանումը հաշվելու համար։ Ցույց է տրվել, որ, կապված խնդրի պարամետրերի միջև հարաբերակցություններից, կարող է առաջանալ ավելի մեծ կլանում փոքր անհարթության դեպքում։ Ցույց է տրվել նաև, որ փոքր մասշտաբի անհարթություններից առաջացած կլանման փոփոխությունները հիմնականում պայմանավորված են փոխազդեցության այն էֆեկտիվ ծավալով, որն առաջանում է ներթափանցող էլեկտրամագնիսական ալիքը:

ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպություն

  • Բլազարների շիթերում և գամմա-բռնկումներում էլեկտրոնների և պրոտոնների փոխազդեցության պրոցեսների մոդելավորման համար պատրաստվել է ժամանակից կախված թվային կոդ՝ SOPRANO, որում ներառվել են առաջնային և երկրորդային մասնիկների փոխազդեցության բոլոր պրոցեսները, որը հնարավորություն է տվել ժամանակի կամայական պահին հաշվել ճառագայթման էներգիական սպեկտրային բաշխվածությունը և հետևել ժամանակի ընթացքում դրա դինամիկ փոփոխությանը:

Կիրառական արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան 

  • ՌԴ «Ռոսկոսմոսի» և «Աստղագիտական գիտական կենտրոնի» հետ «Տիեզերական մնացորդային բեկորների մշտադիտարկում» համագործակցության շրջանակներում Բյուրականում տեղադրված համատեղ հայ-ռուսական կայանի աստղադիտակներով 245 դիտողական գիշերների ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել են 500000 չափումներ և վերականգնվել արհեստական արբանյակների 570 ուղեծիր:
  • Շարունակվում են աշխատանքները նոր ծրագրային փաթեթի և դիտողական նյութի մշակման նոր մեթոդների ստեղծման ուղղությամբ։ Կատարելագործվում է նաև ավտոմատ կարգով (pipe line) մշակման փաթեթը, որը հնարավորություն է ընձեռում մշակել ամբողջ գիշերվա ընթացքում ստացված գիտական պատկերները՝ օգտագործելով բազմաթիվ լրացուցիչ պատկերներ (bias, flat-field, dark ets.):

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

  • Կիսահաղորդչային թաղանթների և սեգնետաէլեկտրական բյուրեղի հիման վրա ստեղծվել և ուսումնասիրվել են TGS/ZnO:Li և ZnO:Li/LaB6 հետերոկառուցվածքները, որոնց հենքի վրա պատրաստվել և ուսումնասիրվել է սեգնետոէլեկտրական դաշտային տրանզիստորի մոդել: Մշակվել է 5-10 մկմ տիրույթի ենթակարմիր ճառագայթման նոր տիպի պիրոէլեկտրական ընդունիչ, որի հիմնական տարրերն են բարակթաղանթային դաշտային տրանզիստորը և TGS ծավալուն սեգնետոէլեկտրիկը: Ստացված հետերոկառուցվածքն օժտված է շատ ավելի մեծ վոլտ-վատտային (V/W) զգայնությամբ և հայտնաբերման ունակությամբ (noise-equivalent power), քան ավանդական պիրոընդունիչները:
  • «Փի Էս Այ» ընկերության աջակցությամբ, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ համատեղ մշակվել է SFCO զգայակների նոր դաս 10-100 պՏ (0.1-1 մկԳս) զգայունությամբ կենսամագնիսական դաշտեր գրանցելու նպատակով: Ստեղծվել է նաև չափող համակարգ, որը կարող է միաժամանակ չափել 8 այդպիսի մագնիսա­չափերից ազդանշաններ 0.1‒8000 ՄՀց հաճախային տիրույթում՝ 1000 և 10000 չափում/վ արագությամբ:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

  • ՌԴ Տոմսկի պետական համալսարանի հետ համատեղ լաբորատորիայում մշակվել և ստեղծել է նյութի բաղադրության տեղային վերլուծման 2D քարտեզագրման ռենտգենյան սպեկտրաչափական սարքի լաբորատոր նմուշ: Մշակվել և ստեղծվել է ռենտգենյան միկրոտոմոգրաֆ համապատասխան ծրագրային փաթեթով, որը հնարավորություն է տվել մինչև 30սմ տրամագծով և 22սմ բարձրությամբ նմուշների 3D սկանավորում 70մկմ լուծողությամբ:
  • Մշակվել է մինչև 1ՄէՎ էներգիայով էլեկտրոնների կարգավորվող տարածաժամանակային բնութագրերով նոր դասի աղբյուր:
  • Նախագծվել ու պատրաստվել է մոդուլային համակարգ միկրոէլեկտրոնային հանգույցների պատրաստման համար:

ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ

  • Առաջարկվել է օբյեկտների ռադարային ցրման արդյունավետ մակերևույթի (ՑԱՄ) չափման մեթոդում ներառել նաև վերջինիս ուղղորդվածության բնութագրերը, ինչը էապես բարելավում է օբյեկտների ռադիոլոկացիոն տարբերակման հուսալիությունը: Միևնույն ժամանակ, թիրախների ՑԱՄ-ի գնահատման համար առաջարկվող մեթոդաբանությունը էլ ավելի բարելավելու հնարավոր ուղին կայանում է բուսական մակերևույթի անդրադարձումները հաշվից բացառելու մեջ: Կառուցվել է մոդել, որի շրջանակում բուսական մակերևույթը ներկայացվում է որպես տատանողական շարժում իրականացնող օբյեկտ, որի ռադիոլոկացիոն սպեկտրն էապես տարբերվում է հավասարաչափ ուղղագիծ շարժվող օբյեկտների սպեկտրից: 
  • Կատալիտային բյուրեղացման եղանակով սինթեզվել են պեռլիտային ապակեբյուրեղական նյութեր, դրանց հիման վրա պատրաստվել են տակդիրներ, որոնք ունեն մեծ կիրառական ներուժ էլեկտրոնային սարքերում և բարակ-թաղանթային արևային տարրերում: Տակդիրների մակերևույթի միջին խորդուբորդությունները 5-10 նմ կարգի են: Տակդիրի բաղադրության մեջ, որպես կանոն, պարունակվում է 5-7% նատրիում, ինչը նպաստում է ավելի մեծ հատիկներով Cu(In,Ga)(S,Se) երկու տիպի բազմաբյուրեղ նյութերի ստացմանը:


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին 
20.04.2023թ.


Notices








From March 30 to April 2, 2025, the Institute of Molecular Biology of the National Academy of Sciences of RA and McMaster University (Canada) are holding an Advanced Research Workshop under the auspices of NATO (North Atlantic Treaty Organization) entitled "Low dose radiation risks: present research and future perspectives" (the Round Hall of NAS OF RA, Marshal Baghramyan Ave., 24)

On April 15, 2025, COST (European Cooperation in Science and Technology) Infoday will be organized in Yerevan

On April 29, 2025, the NAS RA, the Ministry of Education, Science, Culture and Sports of RA, the International Scientific and Educational Center of NAS RA, the Institute of Language after H. Acharian of NAS RA and the Institute of Literature after M. Abeghyan of NAS RA will organize a Pan-Armenian scientific conference on the topic "Armenian language and Armenian Literature: development trends, opportunities for popularization and their reflection in the educational process"

On May 5-8, 2025, the Scientific Center of Zoology and Hydroecology of the National Academy of Sciences of RA and the Yerevan State University are jointly organizing an International conference "Biodiversity, Conservation and Climate Change" (Yerevan, NAS RA main building)

On 5-9 May, 2025, Byurakan Astrophysical Observatory after V.Ambartsumian of NAS RA organizes 17th Armenian-Georgian Astronomical Colloquium in Byurakan

On 16-21 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "IV International Scientific School for Radiation Physics and Related Applications named after Academician Alpic Mkrtchyan", in Yerevan

On 23-25 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "International scientific school-conference 4 on acoustophysics after academician A.R. Mkrtchyan", in Yerevan and Sevan. For more information see: https://school.iapp.am/

On 8-11 September, 2025, the Institute for Physical Research of NAS RA is holding the XIII International Conference on Magnetic and Superconducting Materials (MSM25) in Yerevan, Armenia

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
This site has been visited
7 282 150

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  10:53, 31/03/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am