Հունիսի 8-ին կյանքից հեռացավ ականավոր գրականագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարինյանը:
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը խորին ցավակցություն է հայտնում ակադեմիկոս Սարինյանի ընտանիքին ու հարազատներին:
Սերգեյ Սարինյանը գիտական աշխարհում հայտնի է իր աշխատություններով` նվիրված հայ նոր գրականության պատմության, գրական ուղղությունների, գրականագիտության մեթոդաբանության ու տեսության հարցերին։ Նրա գրչին են պատկանում հայ դասականների մասին մենագրություններ ու հոդվածներ։
![20170609-1.jpg](https://www.sci.am/filesimages/images/2017/April-June/20170609-1.jpg)
Սերգեյ Սարինյանը ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր էր, Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. հունիսի 11-ին ժամը 18.00-ին` Երևանի Ս.Սարգիս /Նոր Նորք/ եկեղեցում:
Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. հունիսի 12-ին ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի պող., 24):
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
09.06.2017թ.