ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը դեկտեմբերի 15-ին Մոսկվայում հանդիպել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի բարձր ղեկավարության հետ: Գլխավոր տնօրենի տեղակալներ Յուրի Օլենինի, Ալեքսեյ Դուբի և Մտավոր սեփականության և միջազգային ծրագրերի վարչության ղեկավար Մաքսիմ Բոգաչևի հետ քննարկվել են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ հնարավոր համագործակցության հարցերը: Աշոտ Սաղյանը
ներկայացրել է ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտների գործունեությունը, առկա ռեսուրսները, իրականացվող հետազոտությունները պլազմային տեխնոլոգիայի, միջուկային բժշկության, նյութաբանության, կենսատեխնոլոգիայի ոլորտներում:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել պատվիրակությունների այցելություն Երևան և Մոսկվա տեղում ինստիտուտների հետազոտություններին ծանոթանալու համար», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
26.12.2022թ.