National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
21/12/2022
Նոր պայմանավորվածություն ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ ԳԱ-ի միջև՝ խորացնելու համագործակցությունը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի նորընտիր ղեկավարության՝ ՌԴ ԳԱ նախագահ ակադեմիկոս Գենադի Կրասնիկովի, փոխնախագահների և բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների հետ: Քննարկվել են հետագա համագործակցության հարցերը, ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ ԳԱ-ի

միջև 2021թ. նոյեմբերի 5-ին կնքված Գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզը: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը ճանապարհային քարտեզի 54 կետերից կընտրի առավել կարևորները, և աշխատանքներ կտարվեն դրանց կյանքի կոչման ուղղությամբ:

«Համագործակցության համար երկկողմանի շահագրգռվածություն կա: Կարևորելով անցյալը, կարևորելով այն պատմությունը, որ ունեցել են մեր ակադեմիաները համատեղ դեռևս ԽՍՀՄ տարիներից և այն նախադրյալները, որ առկա են այսօր, պետք է իրենց շարունակությունը գտնեն ապագայում»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: Նա նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ կատարել հայ-ռուսական այն պայմանագրերի ուղղությամբ, որոնք գործել են Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի համատեղ ֆինանսավորմամբ:

«Աշխատանքները շարունակելու համար պետք է ստորագրվի միջպետական համագործակցության պայմանագիր Ռուսաստանի գիտական հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի միջև: Ռուսական կողմը շահագրգռվածություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»,- ասաց ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: 

Լուսանկարները՝ Օլգա Մերզլյակովա

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21.12.2022թ.


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 157 780

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  14:12, 22/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am