Այսօր Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի ունեցավ միջոցառում նվիրված գիտության համաշխարհային օրվան, որը կրում էր «Գիտության համաշխարհային օրը՝ հանուն խաղաղության և զարգացման» խորագիրը:
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 10-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օր, որը ողջունվել է մի շարք երկրների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության կողմից և նոյեմբերի 10-ը պաշտոնական օրացույցում գրանցվել որպես գիտության համաշարհային օր։ Այն նպատակ ունի աշխարհում բարձրացնել գիտության օգտակարության գիտակցումը, ինչպես նաև միջազգային հանրությանը հիշեցնել հանուն խաղաղության և զարգացման գիտատենիկական ձեռքբերումների կիրառման կարևորության մասին՝ ի բարօրություն մարդկության քաղաքակրթության զարգացմանը, ազգային և միջազգային պարտավորությունների և նպատակների թարմացմանը, գիտության ձեռքբերումների պատասանատու կիրառմանը, հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ու գիտության հետ կապի ներդաշնակեցմանը։
Միջոցառմանը մասնակցում էին գիտական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ, գործընկերներ ՀՀ դատախազությունից և քննչական կոմիտեից, ինչպես նաև ներկայացուցիչներ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններից։
Միջոցառմանը բացման խոսքով և շնորհավորական ուղերձով հանդես եկավ Բյուրոյի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը՝ գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ բնագավառի բոլոր գործընկերներին մաղթելով քաջառողջություն, անսպառ ուժ և եռանդ՝ նոր և նշանակալի ձեռքբերումներ ունենալու և գիտականահեն ապագայի կերտման կարևոր գործին նպաստելու համար:
Ա. Հովսեփյանն իր խոսքում ներկայացրեց Բյուրոյի գիտական գործունեության հիմնական ուղղությունները, տարիների ընթացքում ձևավորված գիտական արդյունքները, ձեռքբերումներն ու առկա հնարավորությունները, ինչպես նաև ոլորտի շարունակական զարգացման ապահովման հեռանկարները՝ ներկայացնելով այդ առումով վերջին տարիների կարևոր ձեռքբերումները:
Ներկայացվեցին նաև Բյուրոյի փորձագիտական նորարական հետազոտական հնարավորությունները, գիտամեթոդական բազայի կատարելագործման, նոր հետազոտական հնարավորությունների մշակման, կատարելագործման, ներդրման և համալրման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը։ Միջոցառման ընթացքում Բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումների պատասխանատուների կողմից ցուցադրվեցին նորարական հետազոտական առկա հնարավորությունները և ներկայացվեցին վերջիններիս նշանակությունը հավաստի արդյունքների ստացման գործընթացում։
Հարկ է ընդգծել, որ Բյուրոյում նմանատիպ միջոցառումների անցկացումը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով նշանավորել գիտության համաշխարհային օրվա խորագիրը։
Նյութի աղբյուր՝ այստեղ: