National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
04/11/2022
Տեղեկատվական հանդիպում ՀՀ ԳԱԱ-ում՝ ԵԳԱԾ-ի հայտարարած «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»-ի վերաբերյալ

Սույն թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) հայտարարած «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»-ի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը, ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամներ,  ասպիրանտներ, հայցորդներ ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներից, ԲՈՒՀ-երից և այլ գիտական հաստատություններից:

«Մրցույթի հիմնական նպատակն է նպաստել երիտասարդ գիտնականների կողմից կատարվող հասարակագիտական, հայագիտական և հումանիտար ոլորտներում  հետազոտությունների քանակի ավելացմանը, ավելացնել օտարալեզու տպագրությունների քանակը և ձևավորել նոր խմբեր»,- ասաց ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամ Հայկ Զաքարյանը: Նա ներկայացրեց մրցույթին դիմելու կարգը, այնուհետև պատասխանեց մասնակիցների հարցերին:

Մրցույթի շրջանակում դրամաշնորհներ կտրվեն 2-3 երիտասարդ գիտնականներից բաղկացած խմբերին: Հետազոտությունների ժամանակահատվածը սահմանված է 12 ամիս: Մեկ տարվա ընթացքում շահառուները պետք է գիտահանրամատչելի ձևով ներկայացնեն իրենց գիտահետազոտական աշխատանքը՝ հարցազրույցներ, գիտահանրամատչելի ամսագրերում հրապարակումներ, տեսանյութեր և այլն:  

Երկու հոգուց բաղկացած խմբերի ֆինանսավորման առավելագույն չափը կազմելու է 4 000 000 ՀՀ դրամ, իսկ երեք հոգուց բաղկացած խմբերինը՝ 5 000 000 ՀՀ դրամ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ․ նոյեմբերի 17-ն է:
«Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթի» մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ մրցույթի առցանց հայտին՝ այստեղ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
04.11.2022թ.


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 072

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am