National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
21/10/2022
«Քիմիան Հայաստանում» հայ-ռուսական գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Քիմիան Հայաստանում» հայ-ռուսական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին:

Գիտաժողովին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նիկոլայ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի մետաղակոմպլեքս և նանոչափ կատալիզատորների լաբորատորիայի ղեկավար Վալենտին Անանիկովը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտնականներ:

Գիտաժողովի առաջին օրը պլենար զեկուցմամբ հանդես կգան ՌԳԱ թղթակից անդամ  Ալեքսանդր Տերենտևը՝ «Օրգանական պերօքսիդներ. ստացման և գործնական կիրառման եղանակները» թեմայով և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Գևորգ Դանագուլյանը՝ «Կենսաբանորեն ակտիվ համակարգերի ոչ պարզունակ սինթեզ՝ նուկլեոֆիլների և ազիների պարզունակ փոխազդեցությամբ» թեմայով: Կներկայացվեն գիտական զեկուցումներ՝ «Նոր տեխնոլոգիաների ֆիզիկաքիմիական հիմունքները» թեմայի վերաբերյալ:

Գիտաժողովը կշարունակվի հոկտեմբերի 25-ին՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, որտեղ կներկայացվեն գիտական զեկուցումներ «Ժամանակակից թվային տեխնոլոգիաներ կենսաբանության, բժշկության և քիմիայի մեջ» և «Հետերոցիկլիկ քիմիա և դեղամիջոցների ձևավորում» թեմաներով:

Հոկտեմբերի 26-ին գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում: Այստեղ կներկայացվեն «Օրգանական սինթեզ և արդիական կիրառություններ» և «Սուպրամոլեկուլային քիմիա և բժշկական քիմիա» թեմաներին նվիրված գիտական զեկուցումներ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21.10.2022թ.


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 078

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am