Ս․թ․ սեպտեմբերի 5-ին Բյուրականի աստղադիտարան (ԲԱ) էր այցելել Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) նախկին նախագահ Էվին վան Դիսխուկը։ Այցը սկսվել էր ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի հետ հանդիպմամբ, որի ընթացքում քննարկվեցին ԲԱ և ՄԱՄ համագործակցությունները։
Էվին վան Դիսխուկը ավանդույթ դարձած բյուրականյան սեմինարների շարքի շրջանակներում աստղադիտարանի աշխատակիցների համար հանդես եկավ զեկույցով։ Զեկույցը վերաբերում էր Ջեյմս Վեբի տիեզերական աստղադիտակին։
Քանի որ ԲԱ հիմնադիր Վիկտոր Համբարձումյանը 1961-1964թթ․ զբաղեցրել է նաև ՄԱՄ նախագահի պաշտոնը, Էվին վան Դիսխուկը սեմինարից զատ այցելեց Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, ինչպես նաև 1մ և 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակներ՝ ծանոթանալու վերջինիս կյանքին, ատղադիտարանի պատմությանն ու աշխատանքին։
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանՄամուլի հաղորդագրություն
06․09.2022թ.