Մայիսի 9-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամները և գիտական կազմակերպությունների տնօրենները ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ Հաղթանակի զբոսայգու Անհայտ զինվորի շիրիմի մոտ հարգեցին պատերազմում զոհվածների հիշատակը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ստեղծվեց Հայրենական Մեծ պատերազմի թեժ օրերին`1943թ-ի նոյեմբերի 10-ին: Ակադեմիայի կայացմանը նպաստեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակից շատ գիտանականներ: Ներկայումս ՀՀ ԳԱԱ-ի գիտնական վետերաններն են` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը, երկրաբանական գիտությունների դոկտոր Շավարշ Ամիրյանը, ինժեներ Հմայակ Մինասյան, Հակոբ Ավագյանը:
10.05.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն