National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
30/08/2022
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ ԵԳԱԾ-ի «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթողների հետ պայմանագրերի կնքման արարողությունը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում սույն թվականի օգոստոսի 30-ին տեղի ունեցավ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթողների հետ պայմանագրերի կնքման արարողությունը:

«Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» նպատակն է ծանոթացնել ուսանողներին արտասահմանյան առաջատար գիտահետազոտական կազմակերպություններում և լաբորատորիաներում գիտական աշխատանք կատարելու մշակույթին, խթանել և մոտիվացնել բարձր որակի աշխատանք կատարած ուսանողներին շարունակել գիտական ուղին, զարգացնել գիտաշխատողների, թեկնածուների մասնագիտական հմտությունները, բարձրացնել գիտահետազոտական աշխատանքների և գիտական հոդվածների որակը, ստեղծել կամ ամրապնդել միջազգային համագործակցությունները: 

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամ, Երևանի պետական համալսարանի ասպիրանտ, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Մաքսիմ Սարգսյանը, շնորհավորելով ծրագրի հաղթողներին, ասաց. «Ուրախալի է, որ մրցույթին մասնակցելու համար ներկայացվել են մեծ քանակությամբ հայտեր: Ստացել ենք 42 հայտ, ծրագրի բյուջեով կարողացել ենք ֆինանսավորել 15 հայտ: Ֆինանսավորված հայտերի մոտ 20 տոկոսը հումանիտար գիտությունների ոլորտից է»: 
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամ, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատող Հռիփսիմե Մկրտչյանը, դիմելով ծրագրի հաղթողներին, ասաց. «Եղեք ուշադիր, ուր էլ գնաք, լինելու են նոր հնարավորություններ: Փորձեք ձեզ հետ բերել այդ հնարավորությունները: Ձեր վերադարձից հետո կազմակերպելու ենք սեմինար, և դուք պատմելու եք, թե ինչ եք սովորել արտասահմանյան գիտահետազոտական կազմակերպություններում»:

 

Հռիփսիմե Մկրտչյանը նշեց, որ երիտասարդ գիտնականները չպետք է սահմանափակվեն մրցույթներին մասնակցելով: Նրանք կարող են իրենց առաջարկությունները ներկայացնել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնագիտական փորձագիտական խորհրդին, ինչպես նաև ընդգրկվել խորհրդի կազմում: «Շատ ուրախ կլինենք լսել ձեր առաջարկությունները և տեսնել ձեր հայտերը», - ասաց Հռիփսիմե Մկրտչյանը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը ներկայացրեց «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» նախապատմությունն ու առաքելությունը: «2011թ-ին երիտասարդների մի մեծ խումբ իրականացրեց լայն հանրային արշավ, ինչի արդյունքում ստեղծվեց ԵԳԱԾ-ը, որի շնորհիվ 11 տարի շարունակ երիտասարդ գիտնականներին տրվում է 100 միլիոն դրամի աջակցություն: ԵԳԱԾ-ն օրինակ է նրա, թե ինչպես կարող է համայնքն ինքնակազմակերպվել, նախաձեռնություն առաջ քաշել և, ի վերջո, հասնել արդյունքի:

Ի սկզբանե ԵԳԱԾ-ի գործունեության հիմքում դրված են եղել կարևոր սկզբունքներ: Դրանցից մեկն այն է, որ ԵԳԱԾ-ի փորձագիտական խորհուրդը գործում է բացարձակ ինքնուրույն: Որևէ միջամտություն իր կայացրած որոշումներին որևիցե տեղից լինել չի կարող, և սա շատ կարևոր է: ԵԳԱԾ-ի գաղափարախոսության հիմքում դրվել է պիլոտային ծրագրերի գաղափարը, այնպիսի ծրագրերի, որոնք առաջին անգամ են իրականացվում: Դրանք մշակույթ ստեղծող պիլոտային ծրագրեր են: Հաջողության դեպքում դրանք տեղափոխվում են ավելի մեծ շրջանակներ: Այս տարիների ընթացքում բազմաթիվ են եղել նման օրինակներ: Հիշեք, դուք այս ծրագրի առաքյալներն եք: Որքանով կհաջողեք դուք, այդքանով կհաջողի ԵԳԱԾ-ը, կհաջողի մեր պետությունը, և այդքանով մենք առաջ կշարժվենք: Մաղթում եմ ձեզ ամենաբարձր բարձունքների նվաճում», - ասաց Արթուր Իշխանյանը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
30.08.2022թ.


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 157 463

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  14:12, 22/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am