National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
04/08/2022
Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները ՄԱՄ գլխավոր ասամբլեայի մասնակիցներ

Օգոստոսի 2-ին Կորեայի Հանրապետության Պուսան քաղաքում մեկնարկել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 31-րդ գլխավոր ասամբլեան։ Այն կրում է «Աստղագիտությունը բոլորի համար» խորագիրը և կտևի մինչև օգոստոսի 11-ը։

Գլխավոր ասամբլեային, որն ընթանում է հիբրիդային ձևաչափով, մասնակցում են ավելի քան 1700 աստղագետներ աշխարհի 83 երկրից։

Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները նույնպես մասնակիցների թվում են։ ԲԱ տնօրեն և ՀԱԸ գործող նախագահ Արեգ Միքայելյանը, գիտաշխատողներ Հայկ Աբրահամյանը, Գոռ Միքայելյանը, կրտսեր գիտաշխատող Նաիրա Ազատյանը հանդես կգան զեկուցումներով և գիտապաստառներով։ Մասնակիցների թվում են նաև Հայաստանի ներկայացուցիչ Արմինե Փաթաթանյանը, ով հանդիսանում է ՄԱՄ Աստղագիտությունը զարգացման համար գրասենյակի աշխատակից և ԱՄՆ ներկայացուցիչ երիտասարդ գիտնական Եվա Գևորգյանը։

Համաձայն 2022թ-ի Գլխավոր ասամբլեայի ծրագրի՝ նախատեսվում է 7 գիտաժողով և 10 թեմատիկ խորհրդակցություն։ Կլինեն նաև զեկուցումներ աստղագիտության ոլորտի պատվավոր մրցանակակիրների կողմից։

Նշենք, որ ՄԱՄ Գլխավոր ասամբլեաներն անցկացվում են յուրաքանչյուր 3 տարին մեկ և տևում մոտ 2 շաբաթ։ ԲԱ-ն ՄԱՄ Գլխավոր ասամբլեաներին է մասնակցում դեռևս 1948 թվականից։ Գիտաժողովները ՄԱՄ կարևորագույն գիտական հանդիպումներ են, որոնք նպատակ են հետապնդում զարգացնելու աստղագիտությունը՝ զբաղվելով ժամանակի ծառացած հարցերի ուսումնասիրմամբ։ Իսկ թեմատիկ խորհրդակցությունների ժամանակ ՄԱՄ անդամներին են ներկայացնում գիտական թեմաներ՝ նպատակ ունենալով առաջ քաշել նոր գիտական գաղափարներ և զարգացնել նոր ոլորտներ։

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
04.08.2022թ.


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 157 467

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  14:12, 22/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am