National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
18/05/2022
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Ռաֆիկ Արամյանը

Ս.թ. մայիսի 18-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Հրաչիկի Արամյանը:

Ռաֆիկ Արամյանը ծնվել է 1962թ-ին, Աշտարակ քաղաքում: 1978-1983թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի  Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: 1984-1987թթ-ին եղել է  ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտ: 1988թ-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 2010թ-ին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ հավանականության տեսություն և  մաթեմատիկական վիճակագրություն բնագավառում: 2013թ-ին ստացել է պրոֆեսորի կոչում: 2021թ-ին նրան շնորհվել է Հայ-Ռուսական համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչում:

Ռաֆիկ Արամյանը 2013թ-ից ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող է և Հայ-Ռուսական համալսարանի  մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոն վարիչ: 2012 թ-ին Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի կողմից «Հակադարձ խնդիրներ ստոխաստիկ և ինտեգրալ երկրաչափության մեջ» շարքի համար նրան շնորհվել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի մրցանակ: Ռաֆիկ Արամյանն ավելի քան 50 գիտական հրապարակումների և միջնակարգ դպրոցի երեք դասագրքերի հեղինակ է: Նա American Journal of Applied Mathematics (AJAM) և Advances in Pure Mathematics (APM)  ամսագրերի խմբագրական  խորհրդի (AMU), Հայկական մաթեմատիկական միության, Աթենքի կրթության և հետազոտությունների ինստիտուտի ակադեմիական անդամ (ATINER) է:

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի զարգացման իր տեսլականը՝ Ռաֆիկ Արամյանը նշեց, որ պետք է խրախուսել միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում հոդվածների հրապարակումը, ձևավորել ձեռնարկությունների հետ համագործակցության կայուն համակարգ: «Մենք պետք է զբաղվենք մաթեմատիկական խնդիրներով, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն: Անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որտեղ կարող են դիմել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպություններն իրենց անհրաժեշտ մաթեմատիկական խնդիրների լուծման համար: Այդպիսով հնարավոր կլինի ստեղծել մրցունակ միջավայր՝ ներգրավելով երիտասարդ գիտնականներին», - ասաց Ռաֆիկ Արամյանը:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18.05.2022թ.


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 078

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am