National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
20/04/2022
Մեծանուն գիտնական Յուրի Հովհաննիսյանը տպավորված է ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Բուսաբանական այգու աշխատանքներով

Ս.թ. ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի պատվավոր հյուրը մեծանուն գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Դաշնության Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանն էր: 

ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Գասպարյանի, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանի, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր, Արմեն Թախտաջյանի դուստր Ալլա Մովսեսյանի, Ռուսաստանի Դաշնության Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրենի խորհրդական Սամվել Հարությունյանի, Բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտնականների ուղեկցությամբ Յուրի Հովհաննիսյանը ծանոթացավ Բուսաբանական այգու հարուստ ու բազմազան բուսական հավաքածուներին:

Ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը ներկայացրեց բրածո բույսերի հավաքածուն, որը ներառում է 30 հազար ցուցանմուշ: Ամենահին ցուցանմուշների տարիքը 350 միլիոն տարի է: Կյանքի ծագման տեսությունը Յուրի Հովհաննիսյանի հետաքրքրություններից է: Արսեն Գասպարյանը հյուրերին ծանոթացրեց Բուսաբանության ինստիտուտի և Բուսաբանական այգու բարեկարգման ծրագրերին, այդ թվում՝ Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակի ստեղծման նախագծին:

Հյուրերն այցելեցին Բուսաբանության ինստիտուտի Էկոէպիկենտրոն, ծանոթացան ինտերակտիվ ցուցահանդեսին և կենդանի բույսերի հավաքածուին: «Ես հիացած եմ, որ Հայաստանում՝ Երևանում, կա այսպիսի յուրահատուկ անկյուն և տպավորված եմ այն աշխատանքով, որն իրականացվում է բուսաբանների, գիտնականների կողմից և հիմնված է էնտուզիազմի վրա», - նշեց Յուրի Հովհաննիսյանը:


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20.04.2022թ.


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 079

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am