National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Sos Agaian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
17/03/2022
ՀՀ ԳԱԱ-ում նշվեց նշանավոր գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակը

Ս.թ. մարտի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նշվեց նշանավոր գիտնական, հասարակական գործիչ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ ղեկավար կազմը, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի զավակները, թոռները, գործընկերներն ու աշակերտները:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց. «Լրացավ մեր ժամանակների ականավոր գիտնական, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի բնագավառում մի շարք գիտական նոր ուղղությունների ստեղծող, մեխանիկայի հայկական գիտական դպրոցի հիմնադիրներից մեկի՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100 ամյակը»:

Սերգեյ Համբարձումյանը ծնվել է Ալեքսանդրոպոլում, իրավաբանի ընտանիքում։ 1942թ-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական մեխանիկայի ֆակուլտետը և նշանակվել դասախոսական աշխատանքի նույն ինստիտուտում։ 1952թ-ին Մոսկվայում՝ Մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտում, նա պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, 1953թ-ին ստացել է պրոֆեսորի կոչում, 1956թ-ին ընտրվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, իսկ 1965թ-ին ընտրվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։

Սերգեյ Համբարձումյանի ակտիվ մասնակցությամբ 1955թ-ին հիմնադրվում է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտը, որի տնօրենն էր նա 1959-71թթ-ին։

Սերգեյ Համբարձումյանի առաջին իսկ աշխատանքները գրավեցին համաշխարհային գիտական հասարակության ուշադրությունը՝ նախադրյալ հանդիսանալով այդ տարիներին նոր ձևավորվող մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման համար։ Սերգեյ Համբարձումյանի գործունեությունն ուղեկցվել է գիտական և մանկավարժական բարձրորակ կադրերի մի քանի սերունդների աճեցմամբ։ Լինելով Երևանի պետական համալսարանի ռեկտոր և Գիտությունների ակադեմիայի փոխպրեզիդենտ՝ նա էապես նպաստել է նաև հայագիտության զարգացմանը։

Սերգեյ Համբարձումյանն Աստղագիտության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, Միջազգային ճարտարագիտության ակադեմիայի պատվավոր անդամ, Գիտության, կրթության, արդյունաբերության և արվեստի միջազգային ակադեմիայի (ԱՄՆ) իսկական անդամ, Հայաստանի փիլիսոփայության ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսատանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, Ռուսաստանի Տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի նախագահության անդամ, Սլովակիայի Գիտությունների ակադեմիայի մեխանիկների միության պատվավոր անդամ, Բրատիսլավայի համալսարանի պատվավոր դոկտոր, Հայաստանի Հանրապետության մեխանիկների միության հիմնադիրը և պատվավոր նախագահը, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի «Զեկույցներ» ամսագրի խմբագիրը, գիտական և մասնագիտական մի շարք խորհուրդների անդամ։ Նա եղել է Լենինյան և Պետական մրցանակների կոմիտեի անդամ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն իր խոսքում ասաց. «Այս պատմական դահլիճում այսօր նշում ենք խորհրդանիշ դարձած մի մարդու՝ Սերգեյ Համբարձումյանի հոբելյանը: Ես՝ ինքս, անձնական շփումներ չեմ ունեցել Սերգեյ Համբարձումյանի հետ, բայց շատ ուշադիր եմ եղել իր ամեն խոսքին, ամեն շարժմանը՝ ուսանող տարիներից սկսած: Սերգեյ Համբարձումյանի հիշատակը միշտ պետք է վառ մնա»:

Գիտության ականավոր գործիչ Սերգեյ Համբարձումյանը պարգևատրվել է «Տիգրան Մեծ», «Սուրբ Մեսրոպ» և «Սուրբ Սահակ», Լենինի «Աշխատանքային կարմիր դրոշի», Յան Կոմենսկու «Հոկտեմբերյան հեղափոխության», «Պատվո նշան», ՌԴ և ՀՀ ժողովուրդների «Բարեկամություն» շքանշաններով և մեդալներով։ Գիտության և կրթության ասպարեզներում ունեցած ակնառու ծառայությունների համար նա պարգևատրվել է Երևանի պետական համալսարանի մեդալով և միջազգային ճարտարագիտական ակադեմիայի «Մեծ արծաթե մեդալով և մրցանակով», Մոնպելյեի համալսարանի «Ոսկե մեդալով»։ Նա Մոնպելյեի (1986թ.), Գյումրու (1997թ.) և Երևանի (2012թ.) պատվավոր քաղաքացի էր։

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը հանդես եկավ «Սերգեյ Համբարձումյան՝ գիտնականը, քաղաքացին» զեկույցով: «Անգնահատելի է Սերգեյ Համբարձումյանի թողած գիտական մեծ ժառանգությունը, որն այսօր էլ շարունակում են հաջողությամբ զարգացնել նրա աշակերտներն ու համախոհները, որոնք երկար տարիներ կպահպանեն ականավոր գիտնականի, հիանալի մանկավարժի, փայլուն հռետորի ու վեհանձն մարդու պայծառ հիշատակը», - նշեց Լենսեր Աղալովյանը։

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը շեշտեց՝ մենք պետք է հասկանանք, որ առնչվել ենք մեծագույն հայ գիտնականի և քաղաքացու հետ. «Սերգեյ Համբարձումյանը մեծ անձնական պատասխանատվություն ուներ  երկրի, ժողովրդի, ազգային արժեքների նկատմամբ, և, իհարկե, Գիտությունների ազգային ակադեմիայի: Ակադեմիայի նկատմամբ  նրա վերաբերմունքը և՛ որդիական էր, և՛ ծնողական: Նա անչափ մեծ կարևորություն էր տալիս գիտությանը, ինչպես նաև ակադեմիայի գոյությանը: Անձնապես մեծ պատասխանատվություն էր զգում ակադեմիայի զարգացման համար, բազմաթիվ հրապարակումներում արտահայտվել է ակադեմիայի մասին՝ որպես գիտության օրրանի: Նա շատ ծանր էր տանում գիտության նկատմամբ քամահրական վերաբերմունքը և ոչ բավարար ուշադրությունը, ֆանտաստիկ կարևորում էր ազգային արժեքը և ազգային ինքնությունը: Ես նաև պետք է նշեմ այն մեծ վերելքի մասին, որը մեր համալսարանի ուսանողությունն ապրեց Սերգեյ Համբարձումյանի հետ շփման ժամանակ: Ի դեմս Համբարձումյանի՝ մեր երիտասարդությունը տեսնում էր, թե ինչպես պետք է ծառայել գիտությանը, նվիրված լինել գիտությանը և ինչպես պետք է ողնաշարը ուղիղ պահել: Այդ ողնաշարի ուղիղ լինելը Սերգեյ Համբարձումյանի և՛ քաղաքացիական, և՛ գիտական բարձրագույն արժեքների դրսևորումն ու մարմնավորումն էր»:

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Անգնահատելի են այն հիմքերը, որոնք Սերգեյ Համբարձումյանը դրել է Երևանի պետական համալսարանում, երբ համալսարանի ռեկտորն էր: Մենք փորձելու ենք անելու առավելագույնը, որպեսզի Երևանի պետական համալսարանը մշտապես լինի այն բարձունքին, որին եղել է Սերգեյ Համբարձումյանի օրոք»:

Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կշարունակվեն մարտի 18-ին՝ Հայ-ռուսական համալսարանում: Ժամը 14:00-ին ՀՌՀ նորակառույց մասնաշենքում տեղի կունենա ՀՌՀ գրադարանը Սերգեյ Համբարձումյանի անվամբ կոչելու արարողությունը: ՀՌՀ գրադարանում` ժամը 14:15-ին, կանցկացվի Սերգեյ Համբարձումյանի գեղանկարների անհատական ցուցահանդեսի բացումը, ժամը 14:30-ին՝ Սերգեյ Համբարձումյանի 100-ամյա հոբելյանին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը, ժամը 14:45-ին՝ Գագիկ Սարգսյանի «ГОРДЫЙ АРМЯНИН 21 ВЕКА» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Սերգեյ Համբարձումյանի կյանքին և գործունեությանը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
17.03.2022թ.

Photogallery

Notices








From March 30 to April 2, 2025, the Institute of Molecular Biology of the National Academy of Sciences of RA and McMaster University (Canada) are holding an Advanced Research Workshop under the auspices of NATO (North Atlantic Treaty Organization) entitled "Low dose radiation risks: present research and future perspectives" (the Round Hall of NAS OF RA, Marshal Baghramyan Ave., 24)

On April 15, 2025, COST (European Cooperation in Science and Technology) Infoday will be organized in Yerevan

On April 29, 2025, the NAS RA, the Ministry of Education, Science, Culture and Sports of RA, the International Scientific and Educational Center of NAS RA, the Institute of Language after H. Acharian of NAS RA and the Institute of Literature after M. Abeghyan of NAS RA will organize a Pan-Armenian scientific conference on the topic "Armenian language and Armenian Literature: development trends, opportunities for popularization and their reflection in the educational process"

On May 5-8, 2025, the Scientific Center of Zoology and Hydroecology of the National Academy of Sciences of RA and the Yerevan State University are jointly organizing an International conference "Biodiversity, Conservation and Climate Change" (Yerevan, NAS RA main building)

On 5-9 May, 2025, Byurakan Astrophysical Observatory after V.Ambartsumian of NAS RA organizes 17th Armenian-Georgian Astronomical Colloquium in Byurakan

On 16-21 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "IV International Scientific School for Radiation Physics and Related Applications named after Academician Alpic Mkrtchyan", in Yerevan

On 23-25 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "International scientific school-conference 4 on acoustophysics after academician A.R. Mkrtchyan", in Yerevan and Sevan. For more information see: https://school.iapp.am/

On 8-11 September, 2025, the Institute for Physical Research of NAS RA is holding the XIII International Conference on Magnetic and Superconducting Materials (MSM25) in Yerevan, Armenia

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
This site has been visited
7 282 151

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  10:53, 31/03/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am