ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նշվեց մարտի 8-ը՝ Կանանց միջազգային տոնը:
Հանդիպմանը, որն անցավ ջերմ մթնոլորտում, հրապարակվեց ՀՀ ԳԱԱ նախագահության շնորհավորական ուղերձը:
Սիրելի կանայք և աղջիկներ,
գարնանային ջերմությամբ շնորհավորում ենք ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է նշելու ձեր կարևոր դերակատարությունը ընտանիքում, աշխատանքում, հասարակական և պետական կյանքում, ևս մեկ առիթ է խոսելու ձեզանից բխող սիրո և հոգատարության մասին, ձեր էներգիայի, որը շարժիչ ուժ է, ձեր տոկունության, համարձակության, կամքի, ձեր նվաճումների ու ձեռքբերումների: Գիտությամբ զբաղվող կանայք, շնորհակալ ենք, որ որպես ձեր կյանքի ուղի ընտրել եք հենց գիտությունը, զարգացումը, արարումը:
Եղեք առողջ ու երջանիկ!!!