ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
28/02/2022
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին նոր օրենսդրական նախագծերն ու «EU4Sevan» ծրագրի աշխատանքները

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը՝ նորընտիր նախագահ, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի գլխավորությամբ, ս.թ. փետրվարի 25-ին անցկացրեց հերթական նիստը: Բարդուխ Գաբրիելյանն այդ պաշտոնում փոխարինել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Յուրի Ջավադյանին:

   Նիստին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գեոբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, հաշվողական և իմացական ցանցերի բաժնի վարիչ Վլադիմիր Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, աշխարհագրական տեղեկատվական համակարգի մասնագետ Ալեքսանդր Առաքելյանը, ինժեներ-հիդրոլոգ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը, հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Արտաշես Միրզոյանը:

   Նիստի օրակարգում հետևյալ հարցերն էին՝

  • - Սևանա լճի էկոլոգիական խնդիրների գիտական մոտեցումները: 2022 թ-ին կայանալիք կլոր սեղանի կազմակերչպական աշխատանքների քննարկում;
  • - EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվող և պլանավորվող աշխատանքների վերաբերյալ պարբերական թարմացումներ, համագործակցության խթանում;
  • - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների քննարկում;
  • - քաղաքացի Ռուբեն Մովսիսյանի կողմից նախատեսվող «Սևան» ազգային պարկի տարածքում, Ծովազարդ գյուղի լճափնյա 12/3 հասցեում մեկ հարկանի 6 շարժական քոթեջների էսքիզային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի քննարկում: 

   ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը Ռուբեն Հարությունյանը նշեց Հայաստանում ջրերի կենսաբանական մոնիթորինգի անցկացման անհրաժեշտության մասին: ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը համաձայնեց այդ տեսակետի հետ. «Հայաստանում կենսաբանական մոնիթորինգ իրականացվում է միայն Սևանա լճում՝ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից, որն ունի 100 տարվա տվյալներ: Մնացած վայրերում իրականացվում է միայն ֆիզիկաքիմիական մոնիթորինգ, բայց օրգանիզմների մոնիթորինգ չի արվում»:

   ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ Վլադիմիր Սահակյանը բարձրացրեց տվյալների շտեմարանի ստեղծման հարցը: «Մեր ինստիտուտը կապահովի հարթակ, որտեղ կարելի է իրականացնել Սևանա լճի վերաբերյալ տվյալների պահպանումն ու մշակումը», - ասաց նա: 
   ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Առաքելյանը մանրամասնորեն ներկայացրեց «EU4Sevan» ծրագրի բաղադրիչները և 2021 թ-ին իրականացված աշխատանքները: 
   Սևանա լճին առնչվող նախագծերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հարցերը որոշվեց քննարկել ավելի մանրամասնորեն, որից հետո հանձնաժողովը կներկայացնի իր առաջարկություններն ու եզրակացությունները:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   28.02.2022թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 155 959

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:00, 19/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: