National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
24/02/2022
Անցկացվեց «Մայրենիի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» գիտաժողովը

   1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանի որոշմամբ ընդունված Մայրենի լեզվի միջազգային օրը, որ աշխարհում նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր, Հայաստանում նշվում է 2005 թվականից: 
   Հայոց լեզվի հիմնախնդիրներին էր նվիրված ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Գավառի պետական համալսարանի նախաձեռնած «Մայրենիի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային առցանց գիտաժողովը, որ հրավիրվել էր Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ին: Մասնակցում էին ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի, այլև աշխարհի մեկ տասնյակից ավելի երկրների լեզվաբան-հայագետներ և գործիչներ:
   Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը:
   Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության անունից օրհնության խոսք հղեց Գերաշնորհ Տ. Շահան Արք. Սարգիսյանը:
   Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս - քարտուղար Յուրի Սուվարյանը, պետական-քաղաքական գործիչ, ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության լեզվի կոմիտեի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյան, Գավառի պետական համալսարանի ռեկտոր, իրավաբանական  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուզաննա Հակոբյանը:
   Սորբոնի համալսարանի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլոսը (Ֆրանսիա) իր ելույթում մասնավորապես տեղեկացրեց, որ ինստիտուտում կարողացել են հիմնել «Հայագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսական դրամաշնորհային ծրագիր, որի առարկայական ցանկը ներառում է արևմտահայերենը, հայ գրականությունը, սփյուռքագիտությունը։
   Միլանի համալսարանի պրոֆեսոր Անդրեա Սկալան (Իտալիա) ներկայացրեց Ֆլորենցիայի բարբառը՝ որպես ժամանակակից իտալերենի կազմավորման հիմք, անդրադարձավ բարբառների գերակայությանը, գրական լեզու-բարբառ առնչություններին՝ մանրամասն դիտարկելով մարզային իտալերեն և ստանդարտ իտալերեն հարաբերակցությունները։

   Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ամբիոնի ավագ դասախոս, «Մեր գործը» դաշնային թերթի խմբագիր Դոնարա Մկրտչյանը (ՌԴ) խոսեց Պետերբուրգի համալսարանում գրաբարի, հայ գրականության դասավանդման, հայագիտական և հայերենագիտական միջազգային գիտաժողովների կազմակերպման մասին՝ որպես հայ ինքնության պահպանման գրավականներ, նաև առաջարկեց հոդվածներ ներկայացնել իր խմբագրած թերթին։
   «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը (Լիբանան) իր ելույթում կարևորեց նման հանդիպումները՝ հայագիտության ոլորտի տարաբնույթ խնդիրները վերհանելու և համահայկական ներուժը համախմբելու տեսանկյունից։
   Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը անդրադարձավ լեզվաքաղաքականության արդիական հարցերի։
   Լուսին Ապաճեանը (Սիրիա) նշեց, որ Սիրիայի հայ համայնքի կրթամշակութային խնդիրները էապես տարբերվում են մյուս համայնքների խնդիրներից. հայկական դպրոցների գործունեության կազմակերպումը տեղի է ունենում հայկական եկեղեցիների, ազգային կուսակցությունների, հասարակական, մշակութային, հայրենակցական, բարեգործական կազմակերպությունների ու միությունների միջոցներով ու ջանքերով։ Շեշտեց, որ կրթական կյանքի կարևոր խնդիրներից են դասագրքերը, ուսուցիչների վերապատրաստումն ու սերնդափոխությունը, ծրագրերը, մեթոդական ուղեցույցները։
   Արին Պուլուզյանը (Լիբանան) ներկայացրեց Լիբանանում Համազգային հայ կրթական և մշակութային միության հովանավորությամբ գործող դպրոցներից մեկի խնդիրները, ծրագրերը։ Նշեց, որ հիմնական խնդիրը հայերենի ուսուցիչ գտնելն է, քանի որ աշխատավարձը չնչին է, ուշադրություն հրավիրեց նաև դասագրքերի և ուսումնական ծրագրերի, մանկական նոր գրականության պակասի խնդիրներին։ Տեղեկացրեց, որ փորձել են ստեղծել մայրենիի առցանց դպրոց 3-99 տարեկանների համար, դասավանդում են հայերենի քերականություն, գրականություն, պատմություն, մշակույթ։
   Ավո Պագգալյանը (Կանադա) նշեց Մոնրեալում հայերենի ուսուցման խնդիրների մասին: Երկրում 40 հազար հայ կա, սակայն հայկական դպրոց են հաճախում ընդամենը 3 հազար երեխա, կանադահայ երիտասարդության լեզվամտածողությունը ցավալիորեն արդեն հայերեն չէ։
   Գդանսկի հայագիտական հետազոտությունների ինստիտուտից Հրայր Մաղաքյան (Լեհաստան) նշեց, որ լեհահայ համայնքում խնդիրները գրեթե նույնն են, ինչ սփյուռքի մյուս համայնքներում։ Մայրենին նահանջ է ապրում, ամենօրյա դպրոցներ չկան, կան միայն մեկօրյա դպրոցներ։ Ընտանիքներում ևս մայրենին նահանջում է, քանի որ ծնողները ևս խոսում են օտար լեզվով։
   Կրասնոդարի Հովհաննես Թումանյանի անվան հայկական մշակութային-լուսավորչական կենտրոնի տնօրեն Երազիկ Հարությունյանը (ՌԴ) խոսեց աշխարհի ամենաստվար հայ համայնքի՝ Կարսնոդարի մոտ մեկ միլիոնանոց համայնքի մասին, որտեղ, այդուհանդերձ, ամենօրյա դպրոցներ գրեթե չկան.՝ կա՛մ մեկօրյա են, կա՛մ երկօրյա։ Կան մշակութային միություններ, որոնք փորձում են պահել հայկականությունը։ Հիմնական խնդիրը դասագրքերն են։ Անհրաժեշտություն կա ստեղծել այնպիսի գրքեր, որոնք ռուսախոս երեխայի համար խրթին չլինեն և նպաստեն նրա` երբևէ հայրենիք վերադառնալուն։ 
   Շահեկան ելույթներ ունեցան նաև ՀՊՄՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, ԳՊՀբանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, Ֆրանսիայի Լը Ռենսի Դպրոցասեր վարժարանի ուսուցչուհի Նորա Պարուճյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Հովհաննես Զաքարյանը («Տաթև» գիտակրթական համալիր) և այլք:
   Ավելի քան չորս ժամ տևած առցանց գիտաժողովում ելույթ ունեցողների և մասնակիցների ներկայանալի կազմը մեկ կարևոր և նվիրական խնդրի շուրջ էր համախմբված, այն է՝ թե՛ մայր հայրենիքում, թե՛ Արցախում և թե՛ սփյուռքում հայոց լեզվի ուսուցման և նրա հետ սերտորեն շաղկապված հայապահպանության հարցը:
   Իրենց ամփոփիչ ելույթներում Յու. Սուվարյանը, Հ. Հակոբյանը և Վ. Կատվալյանը  գոհունակություն հայտնեցին համաժողովի ընթացքի, հնչած դիտարկումների, առաջարկությունների և ծրագրերի վերաբերյալ, արձանագրեցին, որ համաժողովը հեռանկարներ բացեց համահայկական նոր միջոցառումների անցկացման, ծրագրերի իրականացման և արդյունավետ գործակցության, համար: Ընդգծվեց, որ մտքերի փոխանակությամբ հագեցած համաժողովը Մայրենիի օրը իսկապես վերածեց տոնի:

   Արտակ Վարդանյան
   Բանասիրական գիտությունների թեկնածու


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 078

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am