National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
01/12/2021
Հանդիպում ռուս նշանավոր քիմիկոս Վալենտին Անանիկովի հետ՝ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում

   Ս.թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նիկոլայ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի մետաղակոմպլեքս և նանոչափ կատալիզատորների լաբորատորիայի ղեկավար, Եվրոպայի ակադեմիայի անդամ Վալենտին Անանիկովի հետ։ Ակադեմիկոս Անանիկովը հանդես կգա «Կատալիզի բազմակողմանի տեսությունը Ա.Ա. Բալանդինից մինչև մեր օրեր» գիտական զեկուցմամբ։
   Վալենտին Անանիկովը ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Արփինե Հարությունյանի և ավագ գիտաշխատող Աստղիկ Շահխաթունու կողմից ղեկավարած «Իոնական հեղուկների մշակում և դրանց կիրառությունը քիմիայում»,  «Կենսաբանորեն ակտիվ միացությունների ինքնության և մաքրության վերլուծության նոր միջուկային-մագնիսական ռեզոնանսի սպեկտրոսկոպիկ եղանակների մշակում» թեմաների օտարերկրյա խորհրդատուն է: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ:

   Հայաստան այցի ընթացքում ակադեմիկոս Անանիկովը հանդես կգա գիտական զեկուցումներով և դասախոսություններով։ Ս.թ. դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում (Ազատության 26) տեղի կունենա «Իոնային հեղուկների կառուցվածքային կազմակերպման, հատկությունների և կենսաբանական ակտիվության ուսումնասիրություն» թեմայով դասախոսություն:
   Վալենտին Անանիկովի հիմնական գիտական հետաքրքրությունն է բացահայտել, թե ինչպես են ընթանում քիմիական ռեակցիաները մոլեկուլային և նանոչափ մակարդակում՝  նպատակ դնելով ղեկավարել դրանք հատուկ ստեղծվող կատալիզատորների օգնությամբ։ Ընդ որում, այդ պրոցեսները պետք է իրականացվեն «կանաչ քիմիա» հայեցակարգի շրջանակում, այսինքն, անթափոն և անվտանգ քիմիայի։ Ակադեմիկոս Անանիկովն իրականացնում է քիմիական գործընթացների տեսական ուսումնասիրություն և մոդելավորում, արհեստական բանականության կիրառություն քիմիական հետազոտություններում: Նա ստեղծել է մի շարք նանոչափ արդյունավետ կատալիզատորներ, որոնց միջոցով հնարավոր է կորզել կենսաբանական զանգվածից զանազան օգտակար քիմիական միացություններ։

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   01.12.2021թ.


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 082

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am