ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մարտի 29-ի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում:
Պավել Ավետիսյանը ծնվել է 1957 թ-ին` Թբիլիսիում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 2014 թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
Նա 87 գիտական աշխատությունների, այդ թվում`մենագրությունների, դասագրքերի, գիտական զեկույցների հեղինակ է:
Պավել Ավետիսյանի հետազոտությունների բնագավառն է` Հայկական լեռնաշխարհի և Առաջավոր Ասիայի հնագիտություն` նոր քարի-երկաթի դարեր:
Նա ՀՀ Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի փոխնախագահ է, ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամ, ՀՀ Մշակույթի նախարարության փորձագիտական խորհրդի անդամ:
2011 թ-ին Պավել Ավետիսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:
29.03.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն