National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
26/10/2021
Հեղափոխական մոտեցում քիմիայում. Արտեմ Օհանովի գիտական զեկուցումը ՀՀ ԳԱԱ-ում

    Ս.թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անվանի գիտնական, բյուրեղագետ, քիմիկոս, ֆիզիկոս, նյութագետ, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը ներկայացրեց «Նոր նյութերի կանխատեսում՝ արհեստական բանականությունից դեպի մենդելեևյան թվերի հայեցակարգ» գիտական զեկուցումը: 

    ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը իր ողջույնի խոսքում նշեց. «Արտեմ Օհանովն արտերկրում բնակվող հայազգի ամենահեռանկարային և առաջադեմ գիտնականներից է, որի հետ մեծ հույսեր ենք կապում և հպարտանում ենք նրա հաջողություններով: Արտեմ Օհանովը «Ֆորբս» ամսագրի կողմից ընդգրկվել է «Աշխարհը նվաճած 50 ռուսների» ցանկում: Նրա կողմից մշակած բյուրեղյա մարմինների կանխատեսման արդյունավետ էվոլուցիոն մեթոդը դրվել է «Успех» («Հաջողություն») ծրագրի հիմքում, որը օգտագործում է մոտ ութ հազար հետազոտող ամբողջ աշխարհում: Օհանովի և նրա գործըկերների կողմից կանխատեսվել և ուսումնասիրվել է գերհաղորդիչների շարք՝ ամենաբարձր ջերմաստիճաններից մեկը հայտնի անալոգիաների մեջ: Նրա կողմից մշակված տեսական մեթոդը թույլ է տալիս կանխատեսել և ստանալ տրված հատկություններով նյութեր: Վերջին երկու տարիներին Օհանովը բացահայտել է այսպես կոչված մենդելեևյան թվերի ֆիզիկական իմաստը  և առաջարկել է դրանց հաշվարկի մեթոդը»:

    Արտեմ Օհանովը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, ասաց. «Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է այստեղ գտնվել: Հույս ունեմ, որ իմ լաբորատորիայի, համալսարանների և Հայաստանի գիտությունների ակադեմիայի միջև կապը կամրանա»: 

    Արտեմ Օհանովն ամփոփեց իր հետազոտությունների հիմնական բացահայտումները. «Նոր տեխնոլոգիաների ստեղծումն առանց նոր նյութերի ստեղծման անհնար է, և այն, ինչով մենք զբաղվում ենք մեր լաբորատորիայում, կոչվում է մեթոդների ստեղծում նոր նյութերի կանխատեսման համար և տրված հատկություններով նոր նյութերի կանխատեսում: Մենք կանխատեսել ենք կայուն մոլեկուլների բաղադրությունը, ցույց տվել, ինչպես է աշխատում Մենդելեևի որոնումը քիմիական տարածության մեջ, փնտրում միացություններ լավագույն հատկություններով: Քիմիական տարածության հայեցակարգը սերտորեն կապված է մենդելեևյան թվերի հայեցակարգի հետ, որն առաջարկվել է մոտ 40 տարի առաջ, բայց ֆիզիկական մեթոդը մեզ հաջողվեց հասկանալ միայն հիմա, հաջողվեց ստանալ նոր, ավելի կատարյալ մենդելեևյան թվեր: 

    Մենք նաև ապացուցել ենք, որ ալմաստն ամենակարծր նյութն է, ցույց ենք տվել, որ մեծ տվյալների վրա հիմնված մեթոդներն իրականացնում են արագ կանխատեսում, որը հետո, որպես կանոն, հաստատվում է փորձերով և հստակ հաշվարկով, և այդ մեթոդների համատեղումն է մեր ոլորտի ապագան»: 

    Արտեմ Օհանովը շնորհակալություն հայտնեց իր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս կարևոր ուղղությունների զարգացման գործում: Նա պատասխանեց լսարանի հարցերին, որոնց թվում էին գիտական հանրության ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ ուսանողներ և ավագ դպրոցների սաներ:

26.10.2021 թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 078

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am