ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
04/10/2021
«Գենետիկա XXI» կլոր սեղանը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում

    Ս.թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Գենետիկա XXI» կլոր սեղանը, որը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ-ն և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝  Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնոլոգիայի տարի-2021»-ի շրջանակներում: 

    Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: «Գիտության մեջ այսօր ակտուալ են այն ուղղությունները, որոնք կապված են կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանման, կենսաիմունոտեխնոլոգիայի հետ, որոնց զարգացման կարևորագույն բաղադրիչներն են գենետիկական հետազոտությունները: Դրանք Հայաստանում բավական հաջողությամբ իրականացվում են, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում: Այսօր աշխարհում տեղի են ունենում շատ բարդ և վտանգավոր գործընթացներ,  մարդկությունը կանգնում է բարդ մարտահրավերների առջև: Անգամ շատ հարուստ ռեսուրսներ ունեցող երկրները միայնակ չեն կարող կանխել այդ մարտահրավերները: Անհրաժեշտ է համագործակցություն, գիտական ներուժի ու ջանքերի միավորում», - ասաց Աշոտ Սաղյանը: 

    Նա նշեց, որ համագործակցության անհրաժեշտության մասին շեշտվել է վերջերս Մինսկում անցկացված ԱՊՀ պետությունների համագործակցության 30 ամյակին նվիրված  գիտաժողովի ժամանակ և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգևի հետ հանդիպման ժամանակ: «Հայկական և ռուսական գիտությունները սերտորեն կապված են, և մենք պետք է շարունակենք  պահպանել և զարգացնել այդ կապերը», - ասաց ակադեմիկոս Սաղյանը:

    Իր ողջույնի խոսքում Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության տնօրեն Վադիմ Ֆեֆիլովն ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում: Շատ կարևոր է մեր հանդիպման թեման, որը կապված է ամենակարևոր և ակտուալ գիտություններից մեկի՝ գենետիկայի հետ, հատկապես հիմա, երբ Ռուսաստանում հայտարարված է գիտության և տեխնոլոգիայի տարի: Գենետիկայի հարցերը հուզում են բոլորիս, և մենք բաց ենք ձեր առաջարկությունների համար՝ կապված համատեղ այցերի, հանդիպումների և քննարկումների հետ»: 

    Կլոր սեղանին մասնակից ռուս և հայ գիտնականները ներկայացրեցին իրենց գիտական զեկույցները: ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ-ի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց «էկոգենետիկ ուսումնասիրությունները Հայաստանում» զեկույցը, որի նպատակն է Հայաստանում ջրի և հողի գենոտոքսիկ աղտոտման փորձարկման մեթոդների մշակումը` կենսաինդիկատոր օրգանիզմների միջոցով:


ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Ռուս-հայկական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանը ներկայացրեց «Ֆունկցիոնալ գենոմիկան կենսաբանական հետազոտություններում» զեկույցը՝ կապված տիեզերական ճառագայթման շատ ցածր չափաբաժինների երկարաժամկետ ազդեցության ֆունկցիոնալ գենոմիկայի, կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլային գենետիկական վերլուծության, գենոմային բիոինֆորմատիկայի ուռուցքաբանության և այլ  հիվանդությունների մեջ: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը ներկայացրեց գենետիկական անթրոպոլոգիա թեման՝ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում:Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ելենա Խլյոստկինան և իր տեղակալ Ալեքսեյ Զավարզինը ներկայացրեցին «Գենետիկական պաշարները՝ որպես գիտության և անվտանգության զարգացման հիմք» զեկույցը, Ռուսաստանի Դաշնության Բուռնազյանի անվան պետական բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի պրոֆեսոր Անդրիան Օսիպովը ներկայացրեց իրենց գիտական կենտրոնի վերջին նվաճումները, ռադիացիոն գենետիկայի ասպարեզում գիտական արդյունքները, որոնք ստացվել են Ռուսաստանի գիտության ֆոնդի ծրագրի շրջանակներում՝ հայ գիտնականների հետ համատեղ:

    Կլոր սեղանի անցկացմանն աջակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն և ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
04.10.2021 թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 157 411

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  14:12, 22/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: