National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
07/09/2021
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և Հայաստանում Բուլղարիայի դեսպան Կալին Անաստասովը քննարկեցին գիտական համագործակցության հեռանկարները

    Սույն թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀՀ ԳԱԱ-ի և Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցության հեռանկարները, զարգացման ուղիները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գիտական ոլորտները:

    Ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց, որ անհրաժեշտ է ոչ միայն վերականգնել նախկինում ունեցած գիտական կապերը, այլ նաև համագործակցությունը հասցնել նոր, ավելի բարձր մակարդակի՝ հաշվի առնելով գիտության նկատմամբ նոր պահանջները: Նա նշեց համատեղ իրականացվող հաջողված ծրագրերը ինֆորմատիկայի, աստղագիտության, երկրաբանության ոլորտներում և ընդգծեց ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: «Գլոբալ մարտահրավերների ժամանակաշրջանում շատ կարևոր է գիտական ակտիվ համագործակցությունը ՀՀ ԳԱԱ-ի և Բուլղարիայի ազգային ակադեմիայի ինստիտուտների միջև, ինֆորմացիայի և փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումը Եվրոպական միության համագործակցության շրջանակներում», - նշեց Աշոտ Սաղյանը: 


    Դեսպան Կալին Անաստասովը նշեց պատմական կապերը Հայաստանի և Բուլղարիայի ժողովուրդների միջև: Ըստ նրա՝ այս դժվարին ժամանակներում անհրաժեշտ է բարձրացնել երիտասարդության շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրվածությունը: «Անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը երիտասարդ գիտնականների միջև, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ինքնակայանալու և ամրապնդելու իրենց ապագան գիտության մեջ», - ասաց Կալին Անաստասովը:
    Քննարկվեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայի միջև համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը, ինչի համար ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և դեսպան Կալին Անաստասովը խոստացան ներդնել բոլոր ջանքերը: 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
07.09.2021թ.


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 082

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am