National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
03/02/2021
Կյանքից հեռացավ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ թղթակից անդամ, ԳԱԱ մոլեկուլային ինստիտուտի մոլեկուլային էնզիմաբանության լաբորատորիայի վարիչ պրոֆ. Ժան Հակոբյանը

    Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը և բնական գիտությունների բաժանմունքը խորապես վշտացած են ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, վաստակաշատ գիտնական Ժան Իշխանի Հակոբյանի մահվան կապակցությամբ:
    Նրա աշխատանքային գործունեության մեծ մասը կապված է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ, որի տնօրենն է եղել  երկար տարիներ՝ համատեղելով  Մոլեկուլային էնզիմաբանության լաբորատորիայի վարիչի պաշտոնի հետ: Աշխատել է  ՍՍՀՄ ԳԱ Կենսաբանական և բժշկական քիմիայի ինստիտուտում, Լոնդոնի Շառլոտա թագուհու հոսպիտալում: Երկար տարիներ ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնը և ՀՀ մանրէաբանության ինստիտուտը, հանդիսացել է §Հայկենսատեխնոլոգիա¦ ԳԱԿ-ի խորհրդական: Մեծ է նրա ավանդը էներգետիկ մեթաբոլիզմի առանցքային ֆերմենտների, տրանսգեն կենդանիների ուսումնասիրությունների, գյուղատնտեսական պատրաստուկների ստեղծման ու դրանց գործնական կիրառման բնագավառներում: Ուշադրության են արժանի նրա կողմից «Իմունոմոդուլյատոր» հակավիրուսային պատրաստուկի մշակման աշխատանքները՝ ամրագրված հեղինակային իրավունքով, արտոնագրերով և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից տրված հավաստագրերով:

20210203_1.jpg
    Բացի գիտական գործունեությունից, որն արտացոլված է 250-ից ավելի գիտական աշխատանքներում, նա հանդիսանում էր մի շարք գիտական խորհուրդների, ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ, ղեկավարում էր արտասահմանյան գիտակիրառական մշակումներ, նախագծեր և պայմանագրեր: 
Ընտրվել է Հայաստանի ճարտարագիտական, Նյու-Յորքի, Միացյալ Եվրոպական, Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիաների անդամ:
    Դասավանդել է Երևանի պետական և Մ. Հերացու անվան պետական բժշկական, Մոսկվայի Պատրիս Լումումբայի համալսարաններում:
    Ժ. Հակոբյանի գործունեության վաստակն է կենսատեխնոլոգիայի, մոլեկուլային էնզիմաբանության, կիրառական և տեսական անասնաբուժության բնագավառներում բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստումը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 21 թեկնածուական ատենախոսություն:
    
    Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին՝ անդառնալի կորստի համար: ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Ժան Հակոբյանի պայծառ հիշատակը միշտ կմնա նրա գործընկերների և սաների սրտերում:


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 072

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am