ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Սոս Աղայան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
16/03/2017
ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2016թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Պատմության, Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հ.Աճառյանի անվան լեզվի, Մ.Աբեղյանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Արվեստի ինստիտուտները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը: Բաժանմունքի կազմում գործում է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը:2016 թ. հրատարակվել են 159 գիրք, այդ թվում 2-ը` արտասահմանում, 856 հոդված, այդ թվում 209-ը` արտասահմանում:

20170316-5.jpg
Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 9 ակադեմիկոս և 18 թղթակից անդամ:2016 թ. հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդեսի», «Բանբեր հայագիտության» հանդեսի և «Լրաբերի» 3-ական համարներ, թողարկվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլերեն հանդեսի 2 համար:Բաժանմունքի հիմնարկները կազմակերպել են 32 հանրապետական և 8 միջազգային գիտական միջոցառում:Ժողովի ընթացքում 2016թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Ժողովի ընթացքում  ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

«Գրականագիտությունը հումանիտար գիտությունների համակարգում», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս. Սարինյան
««Հայոց պատմության» հրատարակության ընթացքի և պատմագիտական որոշ հիմնախնդիրների նոր լուծումների մասին», զեկուցող՝  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա.Մելքոնյան
«Քրդական հարցը և արդիականությունը», զեկուցող՝ պ.գ.դ. Վ. Բայբուրդյան:Հաշվետու տարում ՀՀ ԳԱԱ-ում փիլիսոփայական ուղղության զարգացումը խթանելու նպատակով Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում ստեղծվել է նոր կառույց: Հայոց ցեղասպանության հետևանքների և կորուստների հատուցման կառուցակարգերի մշակման համար ձևավորվել է  գիտահետազոտական խումբ: 

20170316-6.jpg
Ձևավորվել է  Հայերենի բարձրագույն խորհուրդը:

Բաժանմունքի կարևորագույն արդյունքներն են`

Հրատարակվել է «Հայոց պատմություն» բազմահատորյակի չորրորդ հատորի 2-րդ գիրքը, որն ընդգրկում է 1945-1991 թթ.: 
«Հայոց պետականության հիմնախնդիրները հնագույն ժամանակներից մինչև 1918 թ.» թեմայի շրջանակներում ուսումնասիրվել է X-XIV դդ. հայկական մշակույթի պատմությունը: 
«Աղբյուրագիտություն և պատմագրություն» թեմայի շրջանակներում  ուսումնասիրվել է 1920-1930-ական թթ. խորհրդահայ պատմագիտությունը։ 
Հրատարակվել է «Հայաստանի հարակից երկրների պատմություն» քառահատորյակի 2-րդ հատորը, որն իր բովանդակությամբ, հարցերի և ուսումնասիրությունների ընդգրկմամբ նախատիպը չունի Հայաստանում: 
Հրատարակվել է Վ.Ա.Բայբուրդյանի «Իսլամ» մենագրությունը, որն առաջին փորձն է հայ ընթերցողներին ներկայացնելու իսլամի պատմությունը:     
Հրատարակվել է.Ս.Ժամկոչյանի  “Житие св. Григория Просветителя Армении по арабской синайской рукописи 455” աշխատությունը: 
Պեղվել և ուսումնասիրվել են ՀՀ և Արցախի տարածքի 22 հուշարձաններ: Նկարագրվել և համակողմանի վերլուծվել են Արաքսից հյուսիս ընկած տարածքներում մարդագոյացման (անթրոպոենեզ) գործընթացներին, «ագրարային հեղափոխության» արդյունքով քաղաքակրթության սաղմնավորմանը, կոմպլեքսային հասարակությունների և վաղ պետական կազմավորումների ձևավորմանն ու զարգացմանը, Վանի թագավորության, արտաշիսյան դարաշրջանների քաղաքային մշակույթին վերաբերվող հնագիտական, ճարտարապետական, հնակենսաբանական, մարդաբանական բազմաթիվ տվյալներ ու փաստեր: 
Շարունակվել են հայկական հեքիաթների բանահյուսական ժառանգության համակարգման և ուսումնասիրության աշխատանքները: Կազմվել և տպագրվել  է «Հայ ժողովրդական հեքիաթներ» մատենաշարի հերթական՝ Պարսկահայքի հեքիաթներն ամբողջացնող XVIII հատորը:
Շիրակի մարզում /Աշոցք/ հայտնաբերվել և հետախուզվել է ուշ երկաթի շրջանի 1 նոր հնավայր: 
Ավարտին է հասցվել 1914-1918 թթ. ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի գավառ գաղթած արևմտահայ փախստականների թվի, էթնոկոնֆեսիոնալ կազմի, տեղաբաշխման, նրանց ընդունման հարցերում հասարակական կազմակերպությունների գործունեության համակողմանի ուսումնասիրությունը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմել և ներկայացրել է  «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին», «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին, 1853-1925 թթ.», «Հայոց ցեղասպանությունը. ռուսական հայացք», «Հայոց ցեղասպանությունը», «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում», «Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը», «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» ցուցադրությունները:
«Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը լույս է ընծայել «Հանրագիտական բառարանի» առաջին հատորը: 
Ավարտին է հասցվել Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ի աշխարհաբար թարգմանությունը: 
Կազմվել են բժշկագիտության ոլորտի բառարաններ ու բառացանկեր: Կազմվել է արդի հայերենի նորաբանությունների բառարանի 2-րդ պրակը: Պատրաստվել է արդի արևմտահայերենի գործնական բառարան:
Հայ հին և միջնադարյան գրականության ուղղությամբ ուսումնասիրվել է Անիի՝ որպես սգացող քաղաքի կերպարը միջնադարյան հայ ու եվրոպական գրականությունների մեջ: 
Ագրարային ոլորտում արտադրական ռիսկերի կառավարման նվազեցման համար հիմնավորվել է համաֆինանսավորման սկզբունքով ապահովագրության նոր համակարգի արագ ձևավորման և ներդրման անհրաժեշտությունը, որին հետագայում կնպաստի միջհամայնքային միավորումների ստեղծումը: 
Փոքր ու միջին ձեռնարկատիրական գործունեությունը խրախուսելու և հետագայում ընդլայնելու համար հիմնավորվել է ցածր տոկոսադրույքով ֆինանսավորման համակարգի գործադրումը՝ կիրառելով ստացված եկամուտներից սահմանված ժամկետներում հետվճարային սկզբունքը:
Գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող գրավադրման գործընթացով պայմանավորված վարկավորումն արդյունավետ կազմակերպելու համար առաջարկվել է ֆերմերին գրավից ազատելու տարբերակը` որպես նախապայման օգտագործելով ֆերմերի նախկինում եղած դրական վարկային պատմությունը, որը կարող է խթան հանդիսանալ վարկային ամսական մարումներն ավելի արդյունավետ իրականացնելու հարցում, իսկ վարկատուն դրանով իսկ իրեն կապահովագրի վարկի չվճարումների ռիսկից: 
Հայաստանում տնտեսական աճի ապահովման, բնակչության սոցիալական վիճակի բարելավման և գործարար միջավայրի ակտիվացման նպատակով առաջարկվել է բարեփոխել հարկային համակարգը` կապված ավելացված արժեքի հարկի տարբերակված դրույքաչափերի  և շահութահարկի գծով արագացված ամորտիզացիայի կիրառման հետ:

Հայաստանի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ հանգամանորեն վերլուծվել են մեր երկրում անկախության տարիներին ընթացող պատմական, իրավական, սոցիալական, սոցիալ-փիլիսոփայական զարգացումները, պետության և ժողովրդի ձեռքբերումները, ինչպես նաև առկա սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները, որոնք անհրաժեշտ է հաղթահարել հայոց պետականության կայուն զարգացման համար: 
Շարունակվել են աշխատանքները հայ արվեստի խոշորագույն դեմքերին նվիրված ուսումնասիրության ասպարեզում: Ձեռք բերված կարևորագույն արդյունքներից է ԳԱԱ թղթակից անդամ Հ.Վ.Հովհաննիսյանի «Սուրեն Քոչարյանի գրական բեմը» էսսեն,որտեղ քննության է առնվել գրական բեմի նշանավոր դերասան Սուրեն Քոչարյանի արվեստը: Բաժանմունքի կիրառական աշխատանքների արդյունքներն են`Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
Ուսումնասիրվել է ՀՆԱ-ի վրա ինտեգրացիոն գործընթացները պայմանավորող փոփոխականների ազդեցությունը: Առաջարկվել է էապես կրճատել վերաֆինանսավորման տոկոսադրույքի և գնաճի տարբերությունը մինչև ավելի քան 2-3 տոկոսային կետով: Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
ԱՄՆ-ի Սմիթսոնյան հաստատության հետ Հայաստանում իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրով ծավալուն հետազոտություններ են կատարվել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում՝ մշակութային և գյուղական տուրիզմի զարգացման ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով:
Ինստիտուտի կողմից պեղված հնագիտական հուշարձաններում զբոսաշրջության կազմակերպման, հնավայրերի թանգարանացման ծրագրով շարունակվել են Արենի 1 քարայրի թանգարանացման աշխատանքները: Ընթացիկ տարում տեղադրվել է դեպի քարանձավի հիմնական սրահները տանող փայտամածով արված անցուղի:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
16.03.2017թ.


Ազդեր








Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ՄքՄասթեր համալսարանը (Կանադա) ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն) հովանու ներքո անց են կացնում «Ցածր դոզայով ճառագայթահարման ռիսկերը. ընթացիկ հետազոտություններ և ապագա հեռանկարներ» խորագրով առաջադեմ հետազոտությունների աշխատաժողով (ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճ, Մարշալ Բաղրամյան պող., 24)

2025թ. ապրիլի 15-ին Երևանում կանցկացվի Տեղեկատվական օր՝ նվիրված Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST) ծրագրին

Ս․թ․ ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը, ՀՐ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումը ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողով

Ս.թ. մայիսի 5-8-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» խորագրով միջազգային գիտաժողով (ք.Երևան, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք)

2025թ. մայիսի 5-9 ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում անց է կացնում 17-րդ հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումը

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

2025թ. hունիսի 23-25-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է «Ակադեմիկոս Ա.Ռ.Մկրտչյանի անվան ակուստաֆիզիկայի 4-րդ միջազգային գիտական դպրոց-գիտաժողովը» Երևան և Սևան քաղաքներում: Մանրամասները՝ https://school.iapp.am/

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
Կայքը հաճախել են
7 282 244

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  14:34, 31/03/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: