ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2020 թ. հունվարի 16-ի N 01-Ա/Ք և N 02-Ա/Ք հրամաններով հաստատվել են 2020 թվականին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը:
ՀՀ 2020 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների ցանկ
ՀՀ 2020 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ
2020 թվականին Գիտության կոմիտեի միջոցով կֆինանսավորի 28 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 13 դպրոց: Միջոցառումներն ընտրվել են և կկազմակերպվեն ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թվականի հունիսի 17-ի N 19-Ա/Ք հրամանով հաստատված «Գիտական միջոցառման կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգին» և «Երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգին» համապատասխան:
Ուշադրություն
Ցանկերում ընդգրկված կազմակերպություններին խնդրում ենք միջոցառումից առնվազն երկու շաբաթ առաջ pr.scs@scs.am էլեկտրոնային հասցեով ՀՀ գիտության կոմիտե ներկայացնել միջոցառման անցկացման և մասնակցության պայմանների վերաբերյալ հայտարարություն, իսկ միջոցառումից հետո եռօրյա ժամկետում` լուր միջոցառման կայացման մասին` կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակելու նպատակով:
Սկզբնաղբյուր՝ http://scs.am/