Շնորհավորում ենք Յուրի Ցոլակի Հովհաննիսյանին
ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը պարգևատրվել է գիտության զարգացման գործում ակնառու ներդրում ունեցող գիտնականների համար Ռուսաստանի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ Դեմիդովի մրցանակին: Սա ևս մեկ անգամ փաստում է ակադեմիկոս Յու.Ց.Հովհաննիսյանի՝ համաշխարհային միջուկային ֆիզիկայի բնագավառում, նոր քիմիական տարրերի բացահայտման գործում նրա վիթխարի ներդրման լայն ճանաչման մասին: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը և ՀՀ գիտական հանրությունը շնորհավորում է դափնեկիր Յուրի Ցոլակի Հովհաննիսյանին՝ ցանկանալով նրան նոր բեղմնավոր ստեղծագործական հաջողություններ, քաջառողջություն և բարեկեցություն: